Ալեքսանդրիա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդրիա (այլ կիրառումներ)
Քաղաք
Ալեքսանդրիա
արաբ․՝ الإسكندرية‎‎
Դրոշ Զինանշան

ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՀամայնքԱլեքսանդրիա
ՔաղաքապետԱդել Լաբիբ
Հիմնադրված էմ. թ. ա. 331 թ.
Առաջին հիշատակում332
Մակերես2523 կմ²
ԲԾՄ−1 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն5 039 975 մարդ (հուլիսի 1, 2017)[1]
Ժամային գոտիԵգիպտոսի ստանդարտ ժամանակ և Daylight saving time in Egypt?
Հեռախոսային կոդ03
Փոստային դասիչ21500
Պաշտոնական կայքalexandria.gov.eg(արաբ.)
Ալեքսանդրիա (Եգիպտոս)##
Ալեքսանդրիա (Եգիպտոս)

Ալեքսանդրիա (արաբ․՝ الإسكندريه‎‎), քաղաք Եգիպտոսի Հանրապետությունում։ Հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին, անցյալում եղել է Եգիպտոսի Պտղոմյանների պետության մայրաքաղաքը, Միջերկրական ծովի ափին, Նեղոսի դելտայի արևմտյան եզրին։ Ներկայիս Ալեքսանդրիայում բնակվում է շուրջ 5000 հայ։ Բնակչությունը՝ 5 039 975 մարդ (հուլիսի 1, 2017)[1]։

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա 332 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այս քաղաքի ստեղծումը եղավ նրա ամենամեծ գործը, որ նա հասցրեց անել իր հաղթարշավի ընթացքում՝ Եգիպտոսում հայտնվելու շրջանում։ Քաղաքը չափազանց հարմար դիրք ուներ՝ Միջերկրական ծովի ափին, խիստ հարմար նավահանգստի տեղ ուներ։ Մակեդոնացին չէր էլ կարող պատկերացնել, որ քաղաք-նավահանգիստը կարող էր դառնալ հելլենիստկական մշակույթի կենտրոն։ Մակեդոնացին քաղաքի կառավարումը հանձնեց Պտղոմեոսին, ում հետ ուսում էր ստացել Արիստոտելի մոտ։

Անտիկ աշխարհում մեծ համբավ էր վայելում Ալեքսանդրիայի գրադարանը։

Հելլենիստական թատրոն (Ալեքսանդրիա)

Ալեքսանդրիայով է կատարվում Եգիպտոսի արտաքին առևտրի փոխադրումների 80% (գլխավորապես՝ բամբակ, բամբակի սերմ և բրինձ)։ Ունի համալսարան (1942), Հունա–հռոմեական հնությունների թանգարան (1891)։ Ալեքսանդրիա հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին (որի անունով էլ կոչվում է) մ, թ. ա. 332–331-ին՝ Ռակոտիս գյուղակի տեղում, ճարտարապետ Դեյնոկրատեսի հատակագծով։ Մ. թ. ա. 305–30-ին եղել է Պտղոմեոսների հունա–եգիպտական պետության մայրաքաղաքը։ Հելլենիստական աշխարհի, ապա Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների մշակութային և առևտրական գլխավոր կենտրոններից էր։ Հայտնի էին Ալեքսանդրիայի մուսեյոնը և Ալեքսանդրիայի գրադարանը։ I դ. Ալեքսանդրիա մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքն էր (Հռոմից հետո)։ 641-ին Ա. անցավ արաբներին։ Թուրքերի նվաճումից հետո (1517) անկում ապրեց։ XIX դ. Ա–ի տնտեսական նշանակության բարձրացմանը մեծապես նպաստեց Սուեզի ջրանցքի բացումը (1869)։ Պահպանվել են այսպես կոչված Պոմպեոսի սյունը, մեծ գերեզմանատներ, կատակոմբներ։ Փարոս կղզու վրա եղել է Ալեքսանդրյան փարոսը։ Ժամանակակից Ա. բաժանվում է հին (խղճուկ տներ, նեղ փողոցներ) և նոր (ասֆալտապատ պողոտաներ, ժամանակակից ճարտարապետությամբ բազմահարկ շենքեր, հարմարավետ մենատներ, գեղեցիկ առափնյակ) մասերի։ Կան շատ մզկիթներ։ Ռաս–էտ–Թին (XIX դ. սկիզբ), Մունթազա (XX դ. սկիզբ) և Մուհամմեդ–Ալիի (XX դ.) պալատներն այժմ թանգարանների են վերածված։ Կենտրոնական հրապարակն է Ատ–Թահրիրը՝ ձիու վրա նստած Մուհամմեդ–Ալիի արձանով։ Ալեքսանդրիայում գործում են 5 թանգարան, Ազգային գրադարանը։

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 157