Ալյասկա (թերակղզի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյասկա (այլ կիրառումներ)
Ալյասկա | |
---|---|
Տեսակ | թերակղզի |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Ալյասկա |
Երկարություն | 800 կմ |
Մակերես | 1 500 000 կմ² |
Ջրլիցի ափին | Բերինգի ծով |
Ալյասկա (անգլ.՝ Alaska Peninsula[1]), Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող թերակղզի, որը ողողվում է Բերինգի ծովի Բրիստոլի ծոցի և Խաղաղ օվկիանոսի ջրերով։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալյասկա» անվանումը ծագել է Ռուսական Ամերիկայի ժամանակաշրջանում և ձևավորվել է ալեուտական արտահայտությունից, որը բառացիորեն նշանակում է «օբյեկտ, որին ուղղված է ծովի ազդեցությունը»[2][3][4]։
Անգլալեզու գրականության մեջ հանդիպում են նաև Aleut Peninsula[5] — «Ալեուտ թերակղզի» կամ «ալեուտների թերակղզի» և Aleutian Peninsula[6] — «Ալեուտի թերակղզի» անվանումները։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերակղզու տարածքը Ալյասկա նահանգի հարավ-արևմտյան մասն է (ԱՄՆ)։ Երկարությունը մոտ 700 կմ է, լայնությունը՝ 170-ից 10 կմ։ Հիմնական լանդշաֆտը Ալեուտյան լեռնաշղթան է, որի գագաթները ակտիվ (Կատամայ 2047 մ) կամ հանգած հրաբուխներ են։ Ամենամեծ բարձրությունը 2507 մ է (Վենիամինովի հրաբուխ)։ Կան լեռնային տունդրաներ և փոքր սառցադաշտեր։ Հյուսիսարևմտյան ափի երկայնքով ցածրավայր է բազմաթիվ լճերով, ծածկված սուբարեկտիկական մարգագետիններով[7]։ Թերակղզու տարածքը գրեթե 22,000 կմ² է։ Թերակղզում առկա են երկաթի հանքաքարի և քարածուխի զգալի պաշարներ[8]։
1980 թվականից թերակղզու ափամերձ շատ կղզիներ վերաբերում են Ալյասկայի ծովային ազգային արգելոցին, իսկ թերակղզու զգալի մասը զբաղեցնում է Ալյասկայի թերակղզու ազգային արգելոցը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեկան միջին տեղումները տատանվում է 610-ից 1650 մմ-ի սահմաններում։ Ափամերձ տարածքներում տեղի են ունենում ուժեղ փոթորիկներ, քամի և հեղեղներ։ Ձմեռվա միջին ջերմաստիճանը −11 °C-ից 1 °C է, միջին ամառային ջերմաստիճանը՝ 6 °C- ից 15 °C: Տարվա ցանկացած ժամանակ լեռներում սառնամանիքներ են լինում[9][10]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերակղզին գործնականում անմարդաբնակ է, բացառությամբ մի շարք ձկնորսական գյուղերի[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ռուս բնակիչները Ալյասկայում ափ են իջել 1732 թվականին։ Նրանք մասնավոր մորթի վաճառողներ էին։ Ռուսաստանի կառավարության կողմից նրանց աջակցությունը մեծացել է, մինչև 1799 թվականին ռուս-ամերիկյան ընկերության հաստատումը կայսր Պետրոս I-ի կողմից, որը փաստորեն սկսել է ղեկավարել գաղութը[11]։ 1867 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները թերակղզին գնեցին Ռուսաստանի կայսրությունից՝ Ալյասկայի վաճառքի մասին պայմանագրով[12]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերակղզում բնակվում է գորշ արջերի մեծ պոպուլյացիա[1]։ Բացի այդ, թերակղզին հարուստ է փշատերև անտառով և մորթատու գազաններով, մասնավորապես, ծովային ջրասամույրներով և աղվեսներով։ Դատելով հնագիտական գտածոներից՝ թերակղզում նախկինում բնակվել են փղեր, գոմեշներ և ձիեր։ Թերակղզու գետերում և հարակից կղզիների արեոլներում մեծ քանակությամբ ձուկ, փոկեր և կետեր են բնակվում[8]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերակղզում գտնվում են բորոներ՝ Արևմտյան Ալեուտյան կղզիներ, Արևելյան Ալեուտյան կղզիներ, Բրիստոլ Բեյ, Քենայ, Լեյք ընդ Պենինսուլա։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյասկայի նահանգը և մասնավորապես Ալյասկայի թերակղզին առանցքային դեր են խաղում ԱՄՆ-ի ձկնորսության ոլորտում։ 2019 թվականի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ծովային մթերքների բեռնաթափման վայրերի թվում Ալյասկայի թերակղզին զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ բեռնաթափված արտադրանքի ծավալի առումով[13]։ Թերակղզում տնտեսության մեկ այլ կարևոր ճյուղ է մորթիների առևտուրը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Alaska Peninsula». Encyclopedia Britannica.
- ↑ Aleut Dictionary: Unangam Tunudgusii / Bergsland, Knut. — Alaska Native Language Center, 1994. — ISBN 978-1-55500-047-9, at pp. 49 (Alaxsxi-x = mainland Alaska), 50 (alagu-x = sea), 508 (-gi = suffix, object of its action).
- ↑ Bright, William Native American Placenames in the United States. — University of Oklahoma Press[en], 2007. — ISBN 978-0-8061-3598-4
- ↑ Ransom, J. Ellis. 1940. "Derivation of the Word «Alaska», " American Anthropologist n.s., 42: pp. 550—551
- ↑ Alexander M Ervin Cultural Transformations and Globalization: Theory, Development, and Social Change. — Routledge, 2016. — ISBN 978-1-317-26177-3
- ↑ Andrew Topf Stars aligning for Redstar Gold's Alaska flagship (mis) // Mining.com. — InfoMine, 2016.
- ↑ Аляска (полуостров) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ 8,0 8,1 8,2 «Аляска». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Chapter 7-Ecological Subregions of the United States». Fs.fed.us. Վերցված է 2013-06-18-ին.
- ↑ «Encyclopedia of Earth». Eoearth.org. Վերցված է 2013-06-18-ին.
- ↑ Montaigne, Fen (2016-07-07). «Tracing Alaska's Russian Heritage». Smithsonian Journeys Travel Quarterly (անգլերեն). Վերցված է 2019-04-11-ին.
- ↑ Договор о продаже Аляски в Русской Викитеке.
- ↑ Marisa Monroe (2019-04-11). «Alaska dominates U.S. seafood industry». Clarksburg Caller (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-11-ին. Վերցված է 2019-04-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկա (թերակղզի)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 183)։ |