Ալ-Քինդի

Ալ-Քինդի
أبو يوسف يعقوب إبن إسحاق الكندي
Ծնվել էմոտ 801[1][2][3]
ենթդ․ ալ-Քուֆա, Աբասյան խալիֆայություն[4][5][3]
Մահացել էմոտ 873[6][7][3]
Բաղդադ, Աբասյան խալիֆայություն[3]
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Դավանանքիսլամ
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, cryptologist, աստղագետ, բժիշկ և երաժշտության տեսաբան
Հաստատություն(ներ)Իմաստության տուն
Գործունեության ոլորտմաթեմատիկա, փիլիսոփայություն, իսլամական աստվածաբանություն, տրամաբանություն, բարոյագիտություն, ֆիզիկա, քիմիա, հոգեբանություն, դեղագիտություն, Իսլամական փիլիսոփայություն[8], աստղագիտություն[8] և բժշկություն[8]
Տիրապետում է լեզուներինարաբերեն[9]
Հայտնի աշակերտներAbu Ma'shar al-Balkhi?[10], Abu Zayd al-Balkhi?[11] և Ahmad ibn al-Tayyib al-Sarakhsi?[12][13]
 Al-Kindi Վիքիպահեստում

Ալ-Քինդի (արաբ․՝ أبو يوسف يعقوب إبن إسحاق الكندي‎‎‎‎, մոտ 801[1][2][3], ենթդ․ ալ-Քուֆա, Աբասյան խալիֆայություն[4][5][3] - մոտ 873[6][7][3], Բաղդադ, Աբասյան խալիֆայություն[3]), ազգությամբ արաբ Յեմենից, ուսումնառել էր Բաղդադում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իսլամական աստվածաբան էր, սակայն հետաքրքրվում էր նաև գիտություններով ու փիլիսոփայությամբ։ Նա արժանացել է «արաբների փիլիսոփա» մականվանը։ Ըստ նրա՝ իմաստուն է նա, ով նվաճում է նախորդ սերունդների իմաստությունը։ ճշմարտություն որոնողի համար չկա ավելի թանկագին բան, քան ճշմարտությունը։ ճշմարտությունը ոչ ոքի չի ստորացնում, այլ հակառակը՝ այն վեհացնում է ցանկացածին։ Ալ-Քինդին խոսում է ճշմարտության կեղծ բարեկամների մասին, որոնք օժտված են մեծ իշխանությամբ և առևտուր են անում հավատով՝ լինելով հավատի թշնամիներ։

Նա ծանոթ էր Պտղոմեոսի, Էվկլիդեսի, Արիստոտելի և մյուսների գործերին, չէր պատկերացնում փիլիսոփայությունն առանց բնագիտության ու մաթեմատիկայի։

Ըստ Ալ-Քինդիի՝ Մաթեմատիկական գիտություններում մենք պետք է պահանջենք ոչ թե համոզմունք, այլ ապացույց։ Ի տարբերություն գիտական գիտելիքի, աստվածային գիտելիքը չի պահանջում ոչ որոնում, ոչ չարչարանք, ոչ հնարամտություն, ոչ ժամանակ, նրան պետք չեն ոչ տրամաբանություն, ոչ մաթեմատիկա։ Մարդիկ զուրկ են աստվածային գիտելիքից, քանի որ այն վեր է նրանց բնույթից և բնածին ընդունակությունից։ Մարգարեները, ըստ Ալ-Քինդիի, հենց նրանով են տարբերվում մյուս մարդկանցից, որ նրանք օժտված են Ալլահի կողմից այդ գիտելիքներով և հանդիսանում են Աստծո պատվիրակները։ Այդ պատճառով էլ Մուհամմադի Ղուրանը վեր է մարդկային տրամաբանությունից։

Արիստոտելի համար աշխարհը վերջավոր է տարածության մեջ և անսահման է ժամանակի մեջ, իսկ Ալ-Քինդին ընդունում էր աշխարհի ստեղծումը ոչնչից Ալլահի կողմից և կարծում էր, որ աշխարհը վերջավոր է։ Մատերիայի և ձևի փոխհարաբերության հարցում նա հետևել է Արիստոտելին, բայց ավելի կարևոր է համարել մատերիայի դերը։ Ըստ նրա՝ մատերիան երբեք չի ոչնչանում։ Նա այնպիսին է, որ եթե այն վերանում է, ապա վերանում է նաև մնացածը, իսկ եթե վերանում է մնացածը, մատերիան չի վերանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France Bibliothèque nationale de France: Yaʿqūb ibn Isḥāq Abū Yūsuf al- Kindī (0801?-0867?) (ֆր.) — 2011.
  2. 2,0 2,1 AA.VV. Encyclopaedia of Islam, Encyclopédie de l’Islam (ֆր.) — 1986. — Vol. 5. — P. 122.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 4,2 https://www.google.fr/books/edition/History_of_Islamic_Philosophy/3xJjNG5CNdwC?hl=fr — P. 199.
  5. 5,0 5,1 5,2 Corbin H. Histoire de la philosophie islamique (ֆր.) — 1964. — P. 217.
  6. 6,0 6,1 6,2 Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie MédiévaleParis: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 386. — 886 p. — ISSN 0249-7921
  7. 7,0 7,1 7,2 Corbin H. Histoire de la philosophie islamique (ֆր.) — 1964. — P. 218.
  8. 8,0 8,1 8,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. Bibliothèque nationale de France Bibliothèque nationale de France: Yaʿqūb ibn Isḥāq Abū Yūsuf al- Kindī (0801?-0867?) (ֆր.) — 2011.
  10. Corbin H. Histoire de la philosophie islamique (ֆր.) — 1964. — P. 221.
  11. https://plato.stanford.edu/entries/al-kindi/#Leg
  12. Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie MédiévaleParis: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 394. — 886 p. — ISSN 0249-7921
  13. AA.VV. Encyclopaedia of Islam, Encyclopédie de l’Islam (ֆր.) — 1986. — Vol. 5. — P. 123.
  • «Փիլիսոփայություն բոլորի համար» հեղ. Աղասի Գևորգյան, Երևան, 2007 թ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Քինդի» հոդվածին։