Անգլիայի թագավորություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Լոնդոն | |||
Լեզու | Անգլերեն | |||
Կրոն | Քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | թագավոր | |||
Օրենսդրություն | Պառլամենտ |
Անգլիայի թագավորություն (անգլ.՝ Kingdom of England), նախկին ինքնիշխան պետություն Մեծ Բրիտանիա կղզում, որը հիմնադրվել է 10-րդ դարում, երբ միավորվեցին տարբեր Անգլո-սաքսոնական թագավորություններ և գոյատևել է մինչև 1707 թվականը, երբ Շոտլանդիան միավորվեց և ձևավորվեց Մեծ Բրիտանիայի թագավորությունը։
10-րդ դարի սկզբին Անգլո-սաքսոնական թագավորությունները միավորեց Էթելսթանը (կառավարել է 927–939) և դարձրեց Հյուսիսծովյան կայսրության մաս Կնուդ I Մեծի օրոք, որը Անգլիայի Դանիայի և Նորվեգիայի միությունն էր։ 1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումները ստիպեցին տեղափոխել Անգլիայի մայրաքաղաքը Վինչեսթերից Վեսթմինսթեր և Լոնդոնը արագորեն դարձավ Անգլիայի ամենամեծ առևտրային կենտրոնը[1]։
Անգլիայի թագավորության պատմաբանները սկսած նարմանդական նվաճումներից թագավորությունը բաժանեցին ժամանակաշրջանները, ըստ կառավարող դինաստիաների, դրանք էին Նորմանական 1066–1154 թվականներ, Պլանտագենետյան 1154–1485, Թյուդորյան 1485–1603 և Ստյուարտյան 1603–1714 (խզվել է 1649-1660 թվականներին)։ Դինաստիաներով Անգլիայի թագավորները 1066 թվականից սկսած ունեին նորմանական արմատներ։ Պլանտագենետների տոհմը սկսվեց Հենրի II Պլանտագենետից (կառավարել է 1154–1189), իսկ Լանկեստերների և Յորքերի տոհմերը Պլանտագենետների դուստր ճյուղերն էին, Թյուդորների արմատները գալիս էին Էդուարդ III-ից, իսկ Ստյուարտները սերում էին Հենրի VII-ից և Մարգարիտ Թյուդորից։
1284 թվականին ավարտվեց Ուելսի նվաճումը Էդվարդ I-ի կողմից և այն անցավ Անգլիայի թագին։ Էդվարդ III-ի օրոք Անգլիան վերածվեց Եվրոպայի գլխավոր ռազմական տերություններից մեկը, որտեղ զարգանում էր օրենսդիր մարմինը, հատկապես ձևավորվեց Անգլիայի խորհրդարանը։ 1340-ականներից Անգլիայի թագավորները նաև հավակնում էին Ֆրանսիայի թագին, սակայն Հարյուրամյա պատերազմից և Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմից հետո հրաժարվեցին Ֆրանսիայի թագից, բացի այդ կորցրեցին բոլոր տարածքները մայրցամաքում բացառությամբ Կալեից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգոլսաքսոնյան Անգլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի թագավորությունը հիմնականում հիմնադրվել է միջնադարյան Անգլոսաքսոնյան թագավորությունների միավորումից, հայտնի որպես Հեպտարխիա, որը ներառում էր Արևելյան Անգլիան, Մերսիան, Նորտրումբիան, Քենթը, Էսսեքսը, Սուսսեքսը և Ուեսսեքսը։ 9-րդ դարի Վիկինգների ապստակությունները փոխեցին Անգլիական թագավորությունների ուժերի դասավորությունը և բնիկ անգլո-սաքսոնների կյանքը։ Անգլիական հողերը միավորվեցին 10-րդ դարում, երբ թագավոր Էտելստանը 927 թվականին ավարտեց վերանվաճումը։
Հեպտարխիայի ժամանակ Անգլոսասոնական թագավորությունների ամենահզոր թագավորը համարվում էր Բրետվալդան, արքայաց արքա։ Մերսիայի անկումից հետո Ուեսսեքսը դարձավ ավելի հզոր։ Այն իրեն ձուլեց Քենթի և Սուսսեքսի թագավորությունները 825 թվականին։ Ուեսսեքսի թագավորները սկսեցին մեծ ազդեցություն ունենալ Անգլիայի մյուս թագավորությունների նկատմամբ 9-րդ դարում։ 827 թվականին Նորտրումբիան ընդունեց Էգբերտին Դորեում, և Էգբերտը դարձավ միավորված Անգլիայի առաջին թագավորը։
886 թվականին Ալֆրեդ Մեծը վերանվաճեց Լոնդոնը, ինչը համարվում է նրա կառավարման շրջադարձային իրադարձություն։ Անգլոսաքսոնյան ժամանակագիրները ասում էին, որ ամբողջ անգլիացի ժողովուրդը ընդունում էր միայն Ալֆրեդ թագավորին, ոչ դաներին[2]։
Հաջորդ տարիների ընթացքում Նորտրումբիան արագորեն ընկնում է Անգլիայի թագավորների ձեռքից վիկինգների ձեռքը և հակառակը, սակայն 954 թվականին այն վերջնական անցավ անգլիացիներին Էդրեդ գլխավորությամբ` ավարտելով Անգլիայի միավրումը։ Նույն ժամանակներում Նորտրումբիայի հյուսիսային մաս Լոթիանը կցվեց Շոտլանդիայի թագավորությանը։ 927 թվականի հուլիսի 12-ին Էամոնտ կամրջի վրա Կումբրիան ճանաչվեց Էթելստանին Անգլիայի թագավոր։ Այն կարող է համարվել Անգլիայի հիմնադրման ամսաթիվ, չնայած միավորման գործընթացը տևեց ևս 100 տարի։
Դրանից հետ Անգլիան մնաց քաղաքանապես միավորված։ Էթելրեդ II-ի (978–1016) գահակալման տարիներին դաների ասպատակություների նոր ալիք սկսվեց, որոնք գլխավորում էր Կանութ Դանիացու գլխավորությամբ, ինչը իր գագաթնակետին ասավ դաների կողմից Ագլիայի նվաճմամբ 1013 թվականին։ Սակայն Կանութը մահացավ 1014 թվականի փետրվարի 2 և Էթելրեդը վերադարձրեց գահը։ 1015 թվականին Կանութի որդի Կնուդ I Մեծը սկսեց նոր ասպատակություններ։ Պատերազմն ավարտվեց 1016 թվականին Կնուդի և Էթելրեդի իրավահաջորդ Էդմունդի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որով Անգլիան բաժանվեց նրանց միջև, սակայն նոյեմբերի 30-ին Էդմունդի մահից հետո Անգլիայի մնացած հատվածը նույնպես անցավ դաներին։ Սա շարունակվեց 26 տարի մինչև Հարթեկնուդի մահը 1042 թվականի հունիսին։ Նա Կնուդի և մմա Նորմանդացու որդին էր (Էթելրեդ II-ի այրին) և չուներ ժառանգներ ու նրան փոխարինեց նրա կիսով չափ եղբայր Էթելրեդի որդի Էդվարդ Խոստովանողը։ Անգլիայի թագավորությունը նորից ձեռք բերեց անկախություն։
Նորմանների նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղաղությունը տևեց մինչև Էդվարդի անզավակ մահը 1066 թվականի հունվարին։ Նրա խորթ եղբայրը թագադրվեց որպես Հարոլդ II, սակայն նրա զարմիկ Նորմանդիայի դուքս Վիլհելմ նվաճողը անմիջապես իրեն հռչակեց արքա։ Վիլհելմը ներխուժեց Անգլիա 1066 թվականի սեպտեմբերի 28-ին։ Այդ ժամանակ Հարոլդը և իր բանակը գտնվում էին Յորքում նորվեգացիների դեմ հաղթանակից հետո, երբ լուրը հասավ նրան։ Նա որոշեց անմիջապես կանգնեցնել նորմանական բանակին Սուսեքսում` առանց իր զորքին թողնելու, որպեսզի հանգստանան։ Վիլհելմի և Հարոլդի բանակները հանդիպեցին Հաստինգսի ճակատամարտում (14 հոկտեմբեր 1066 թվական), որտեղ անգլաիակն բանակը պարտություն կրեց, Հարոլդը և նրա երկու եղբայրները սպանվեցին։ Դրանից հետո Վիլհելմը նվաճեց ամբողջ Անգլիան` հանդիպելով միայն թույլ դիմադրության։ Նա այնուամենայնիվ չէր ցանկանում միաձուլել թագավորությունը Նորմանդիայի դքսությանը։ Որպես դուքս Վիլհելմը հավատարիմ էր Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ I-ին և վերջինիս թույլտվությամբ Վիլհելմը թագադրվեց անկախ Անգլիայի թագավոր 1066 թվականի դեկտեմբերի 25-ին Լոնդոնում։
Բարձր միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]1092 թվականին Վիլհելմ II-ը գլխավորեց Ստրատքլայդի արշավանքը, որը կելտական թագավորություն էր ներկայիս Շոտլանդիայի հարավ արևմուտքում։ Արշավանքի արդյունքում նա Անգլիային կցեց Կումբրիան 1124 թվականին։ 1124 թվականին Հենրի I-ը Շոտլանդիայի թագավորության ը կցեց ներկայսի Շոտլանդիայի հարավ արևելյան մասը (կոչվել է Լոթիան), որպես Շոտլանդիայի լոյալության նշան։ Այս փոփոխությունից հետո հաստատվեցին Անգլիայի ավանդական սահմանները, որոնք հիմնականում մնացին անփոփոխ դրանից հետո (բացառությամբ աննշան փոփոխությունների։ Լոթիանում հետագայում կառուցվեց Շոտլանդիայի ապագա մայրաքաղաք Էդինբուրգը։ Այս փոփոխությունը հաստատվեց 1237 թվականին ստորագրված Յորքի պայմանագրով։
Ակվիտանիայի դքսությունը դաշինք կնքեց Անգլիայի թագավորության հետ երբ գահին բարձրացավ Հենրի II, ով ամուսնացած էր Էլեոնորա Աքվիտանացու հետ։ Անգլիայի թագավորությունը և Նորմանդիայի դքսությունը մնացին դաշնակից մինչև Հենրի II-ի որդի Հովհաննես Անհողը 1204 թվականին դքսության մայրցամաքային հողերը զիջեց Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսին։ Նորմանդիայի դքսության մի ձոքր մաս, ներառյալ Նորմանդյան կղզիները մնացին Հովհաննեսի տիրապետության տակ Ակվիտանիայի դքսության հետ միասին։
Մինչև Անգլիայի Նորմանական նվաճումը Ուելսի հիմնական մասը անկախ էր Անգլո-սաքսոնական թագավորություններից, չնայած Ուելսի որոշ թագավորներ խոնարհվել էին Անգլիայի թագավորների առաջ։ Անգլիայի Նորմանական նվաճումից շատ չանցած Նորման լորդերը սկսեցին հարձակվել Ուելսի վրա։ Նրանք նվաճեցին և տիրեցին Ուելսի մի մասին, սակայն Ուելսը պահպանեց իր անկախությունը։ Տարիների ընթացքում այս լորդերը նվաճեցին Ուելսում ավելի ու ավելի շատ տարածքներ, որոնց դիմակայում էին Ուելսի իշխաններ, որոնք հաճախ խոնարհվում էին Անգլիայի թագավորների առաջ։
1282 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը պարտության մատնեց Լլիվելին ապ Գրուֆուդին և նվաճեց Ուելսը։ Նա հիմնեց Ուելսի արքայազն տիտղոսը իր ժառանգոր Էդուարդ II-ի համար։ Էդուարդ I-ի նվաճումներին հաջորդեց զանգվածային ամրոցաշինություն Ուելսում։
Վալլիերենը անջատվեց բրիտաներենից և շարունակվեց լինել Ուելսի բնակչության խոսակցական լեզու ևս առնվազն 500 տարի և մնում է բնակչության մեծամասնության լեզու։
Ուշ միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ III-ը Անգլիայի առաջին թագավորն էր, ով հավակնում էր Ֆրանսիայի գահին։ Նրա հավակնությունների արդյունքում բռնկվեց Հարյուրամյա պատերազմը (1337–1453), որին մասնակցեցին Անգլիայի հինգ թագավորներ Պլանտագենետների հարստությունից ընդդեմ Ֆրանսիայի հինգ թագավորների Վալուաների հարստությունից։ Թանկարժեք նավատորմերով արշավանքներ տեղի ունեցան երկու կողմից, անգամ ներգրավելով կապերների, ինճպիսիք էին Ջոն Հյուլին Դարտմունթից կամ Պարո Նինոն Կաստիլիայից։ Չնայած Անգլիան սկզբնական շրջանում տարավ բազմաթիվ հաղթանակներ, այնուամենայնիվ չկարողացավ պահպանել առավելությունը։ Անգլիան պարտություն կրեց մի շարք ճակատամարտերում և հեռացավ Ֆրանսիայից` թողնելով միայն Կալե քաղաքը։
Հարյուրամյա պատերազմից հետո սկսվեց նորմանական լորդերի և անգլոսաքսոնական լորդերի պառակտումը ազգային մտածելակերպի զարգացման հետ մեկտեղ։ Ֆրանսիայում զարգացավ ազգայնականությունը, որոնց թագավորները և առաջնորդները (հատկապես խարիզմատիկ Ժաննա դ'Արկը) օգտագործեցին այս զարգացումները, որպեսզի օգնեն ժողովրդին ազատվելու նվաճողներից։
Հարյուրամյա պատերազմից հետո թագավորությունը քիչ ժամանակ հետո սկսվեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը (1455–1487), որը քաղաքացիական պատերազմների շարք էր գահի համար Լանքեստարների (որի խորհրդանիշը կարմիր վարդն էր) և Յորքերի (որի խորհրդանիշը սպիտակ վարդն է) միջև, որոնք երկուսն էլ Էդուարդ III-ի ժառանգորներն էին։ Այս պատերազմների վերջում գահը անցավ սկզբում անօրինական անդամ համարվող Լանքեստերների հարստությանը, որը ամուսնացավ Յորքերի ընտանիքի ավագ դստեր հետ` Հենրի VII և Եղիսաբեթ Յորքացի։ Նրանք հիմնադրեցին Թյուդորների հարստությունը, որը ղեկավարեց թագավորությունում 1485-ից 1603 թվականներին։
Թյուդորների ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելսում պահպանվել էր առանձին իրավական և կառավարման համակարգերը, որը հիմնադրել էր Էդուարդ I-ը 13-րդ դարի վերջին։ Երկիրը բաժանվել էր լորդերի միջև որոնք հարկեր էին վճարում թագավորին և Ուելսի իշխանությանը։ Թյուդորների իշխանության օրոք Հենրի VIII-ը Ուելսի օրենքները դարձրեց Անգլիայի նման։ Ուելսը կցվեց Անգլիայի թագավորությանը և և ներկայացված էր լինելու Անգլիայի խորհրդարանում։
1530-ականների ընթացքում Հենրի VIII-ը թուլացրեց Հռոմի Կաթոլիկ եկեղեցու իշխանությունը թագավորության ներսում` փոխարինելով Հռոմի պապին արպես Անգլիական եկեղեցու ղեկավար և այն դարձավ ավելի բողոքական։ Սա արվեց Շոտլանդիայի հետ ավելի սերտ կապերի ամրապնդման համար, որը գերադասում էր Բողոքականությունը, չնայած մայրցամաքի տերություններ Ֆրանսիան և Իսպանիան մնացին Կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո։
1541 թվականին Հենրի VIII-ի կառավարման ժամանակ Իռլանդիայի խորհրդարանը հռչակեց նրան Իռլանդիայի թագավոր, այսպիսով Իռլանդիայի թագավորությունը անձնական դաշինքի մեջ մտավ Անգլիայի հետ։
Մայցամաքային վերջին տարածք Կալեն կորցվեց 1558 թվականին Ֆիլիպի և Մարի I-ի կառավարման ժամանակ։ Նրանց հետևորդ Եղիսաբեթ I-ը հիմնադրեց նոր առավելապես բողոքական Անգլիայի եկեղեցին։ Նա սկսեց հզորացնել թագավորության նավատորմը։ 1588 թվականի դրությամբ նոր նավատորմը այնքան հզոր էր, որ պարտության մատնեց Իսպանական արմադային, որը փորձում էր ներխուժել Անգլիա և գահին բազմեցնել կաթոլիկ միապետի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ London, 800–1216: The Shaping of a City, "...rivalry between City and government, between a commercial capital in the City and the political capital of quite a different empire in Westminster.", accessed November 2013.
- ↑ The Anglo-Saxon Chronicle Freely licensed version at Gutenberg Project. Note: This electronic edition is a collation of material from nine diverse extant versions of the Chronicle. It contains primarily the translation of Rev. James Ingram, as published in the Everyman edition.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elton, G. R., England under the Tudors (London: Methuen, 1955)
- Elton, G. R., The Tudor Revolution in Government: Administrative Changes in the Reign of Henry VIII (Cambridge University Press, 1953)
- Elton, G. R., The Reformation (Cambridge University Press, 1958)
- Elton, G. R., The Tudor Constitution: Documents and Commentary (Cambridge University Press, 1960),
- Elton, G. R., ed., England, 1200–1640: Sources of History. (Ithaca, NY: Cornell Press, 1969)
- Elton, G. R. Studies in Tudor and Stuart Politics and Government: Papers and Reviews. 4 volumes (Cambridge University Press, 1974–1992) (1946–1972—1983–1990)
- Wood, Michael, In Search of the Dark Ages (London: BBC Books, 1981)