Աշոտ-Սահակ Արծրունի

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Արծրունի (այլ կիրառումներ)
Աշոտ-Սահակ Արծրունի
Վասպուրականի արքա
Վասպուրական
Իշխանություն968 - 991
Մահացել է՝991[1]
ՆախորդԱբուսահլ Արծրունի
ՀաջորդողԳուրգեն Ա Արծրունի
ՏոհմԱրծրունիներ
գերիշխան
ՀայրԱբուսահլ Արծրունի
ՄայրԳադայ[1]

Աշոտ Արծրունի կամ Աշոտ-Սահակ Արծրունի, Վասպուրականի չորրորդ թագավոր (968-991)։ Երբեմն իշխանության ավարտը համարվում է 977 թվականը, երբ նրան գահակից իշխան է նշանակվում եղբայրը՝ Գուրգեն Արծրունին։

Հոր՝ Աբուսահլ Արծրունու մահից հետո (968) թագավորությունը բաժանվում է երեք մասի։ Ավագ որդին՝ Աշոտը, ժառանգում է Արծրունիների թագավորական գահը և կրտսեր եղբայրների հանդեպ գերիշխանությունը։ Աշոտ Արծրունու և իր եղբայրների գահակալության շրջանում Վասպուրականի բնակչությունը հասնում էր մոտ մեկ միլիոնի։ Նույն ժամանակաշրջանում Վասպուրականում կար ավելի քան 8 քաղաք, 4 000 գյուղ, 72 բերդ և ամրոց, 115 վանք ու եկեղեցի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 103.
Նախորդող
Աբուսահլ-Համազասպ 958 - 968
Վասպուրականի արքա
Աշոտ-Սահակ

968 - 991
Հաջորդող
Գուրգեն-Խաչիկ 991-1003