Ապաստանի իրավունք (անգլ.՝ right of asylum, ֆր.՝ droit d'asile), պետության իրավունքը՝ թույլատրել իր տարածքում անվտանգ բնակվելու օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, որին իր ապրած երկրի իշխանությունները հետապնդել են քաղաքական, գիտական և կրոնական հայացքների ու գործունեության համար։ Ապաստանի իրավունքը հռչակվել է 1793 թվականի հունիսի 24-ին՝ յակոբինյան սահմանադրությամբ։ «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը
Հայաստանի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը ճանաչում է բոլոր օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց ապաստան հայցելու և ստանալու իրավունքը, և կարող որոշ պայմաններ բավարարելու դեպքում, այն տրամադրել[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 502)։