Ասբեստ

Ասբեստ (հուն․՝ ἄσβεστος` անսպառ)` սիլիկատների դասի նուրբ թելային հանքանյութերի հավաքական անունն է։ Բնության մեջ հանդիպում է արտակարգ բարակ նրբաթելերի տեսքով։ Կիրառվում է ամենատարբեր բնագավառներում՝ շինարարություն, հրթիռաշինություն, ավտոմեքենաների արդյունաբերություն։

Առաջին կարգի քաղցկեղածին է։ Ունի բարձր կրակադիմացկունություն։ Հիմնականում հանդիպում են երկու տեսակի ասբեստներ՝ քրիզոթիլ (սպիտակ ասբեստ) ամֆիբոլային։

Քրիզոթիլ ասբեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիզոթիլ ասբեստն իրենից ներկայացնում է մագնեաիումի հիդրոսիլիկատ, որի քիմիական բանաձևն է՝ 3MgO•2SiO2•2H2O, կառուցվածով պատկանում է շերտավոր սիլիկատներին։ Կայուն է հիմնային միջավայրերում, քայքայվում է թթուներում, առաջացնելով ամորֆ սիլիկահող։ Քրիզոթիլի տարրական բյուրեղները միկրոնի հարյուրերորդական մասերի տրամագծով շատ բարակ խողովակաձև ֆիբրիլներ են։ Գործնականում քրիզոթիլը բաժանվում է 10-100 մկմ տրամագծով թելերի փունջ է, որոնց խզման ամրությունն ըստ ձգման կազմում է 600-800 մՊա, ինչը համեմատելի է պողպատի լավագույն տեսակների հետ։

Քիմիական բաղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

MgO՝ 42,4 %, SiO2՝ 44,50 %, և H2O՝ 13,04 %.

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր վիճակում քրիզոթիլն ունի ցածր էլեկտրահաղորդականություն, ինչն այն դարձնում է բարձրորակ էլեկտրամեկուսիչ։ Ունի նաև բարձր ջերմադիմացկունություն։ Ջրում չի լուծվում, քիմիականապես իներտ է, նրա վրա չեն ազդում արևի ռադիացիան, օզոնը, թթվածինը, չի արտազատում թունավոր գազեր, գոլորշիներ, ճառագայթումներ։ Օդի և ջրի միջավայրերում հեշտությամբ փքվում է։

Ֆիզիկա-քիմիական հատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • խզման ամրությունը՝ ավելի քան 300 կգու/մմ2
  • խտությունը՝ 2400-2600 կգ/մ3
  • փքված քրիզոթիլի դարսված խտությունը 100-300 կգ/մ3
  • հալման ջերմաստիճանը՝ 1450-1500 °C
  • հիմնայնությունը՝ 9.1-10.3 рН
  • ջերմահաղորդականությունը՝ 0.05-0.07

Ամֆիբոլային ասբեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդ հիդրոսիլիկատ է։ Հանքանյութային կառուցվածքով զգալիորեն տարբերվում է քրիզոթիլ ասբեստից և արտաքին մակերևույթը նման է քվարցին և ունի քվարցի նման քիմիական կայունություն։ Ունի ավելի վատ շահագործման հատկություններ և կիրառվում է զգալիորեն քիչ։ Ամֆիբոլներն ունեն ուղիղ, ասեղանման թելեր և այդ կառուցվածքի փխրունության հետևանքով ստեղծում են մասնիկներ, որոնց ներշնչումը հանդիսանում է քաղցկեղածին գործոն։ Դրա համար է, որ ասբեստի այդ տեսակն արգելվում է օգտագործել Եվրամիության երկրներում, որտեղ նախկինում ունեցել է լայն կիրառություն։

Կիրառությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս աշխարհում օգտագործվում է քրիզոթիլ ասբեստը։

Մտնում է ավելի քան երեք հազար արտադրատեսակների կազմի մեջ՝ տանիքածածկի շինվածքներ, փրփրաբետոն, խողովակներ, ճակատային սալեր, զանազան գործվածքներ, քուղեր։

Համաշխարհային արտադրությունը 2012 թ.

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտադրությունը 2012 թվականին (1000 տոննայով)
1000,0
420
241
306,5
0,4
 Ռուսաստան {{{2}}} Չինաստան {{{2}}} Ղազախստան {{{2}}} Բրազիլիա այլ

Աղբյուրը` ԱՄՆ երկրաբանական ծառայություն

http://minerals.usgs.gov/minerals/pubs/commodity/asbestos/mcs-2013-asbes.pdf

Անվտանգությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամֆիբոլային ասբեստի թելերը մանրադիտակի տակ

Աշխատանքի միջազգային կազմակերպության «Ասբեստ օգտագործելու ժամանակ աշխատանքի անվտանգության մասին» № 172 Երաշխավորության համապատասխան (ընդունված է Ժնևում 1986 թ. ԱՄԿ գլխավոր կոնֆերանսի 72-րդ սեսիայում) որոշված է, որ ասբեստի որոշակի տարատեսակներն արգելելու և դրանք այլ նյութերով փոխարինելու հիմքում ընկած Է առողջության համար նրանց վտանգավորության գիտական գնահատականը։

Քաղցկեղածին նյութերի համակողմանի գիտական ուսումնասիրությունների արդյունքում Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունն ասբեստը մտցրել է քաղցկեղածինների ցանկի առավել վտանգավոր խմբի մեջ։

Եվրոպայում ասբեստի սպառումը վերջին ժամանակներս արագ նվազում է։ 1997 թ. հունվարի 1-ից ասբեստի օգտագործումը արգելվել է Ֆրանսիայում, իսկ 2005 թվականից՝ ամբողջ Եվրամիությունում[1]։ Ի տարբերություն Եվրամիության, աշխարհի 65 այլ երկրներում, որտեղ բնակվում է ամբողջ Երկրի բնակչության մինչև 80 %-ը, քրիզոթիլ ասբեստն օգտագործվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում, ինչպես նաև շինարարությունում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «France Calls For Worldwide Asbestos Ban (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասբեստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 554