Օղակղզին,Ատոլ - օղակաձև, ներփակ կամ կիսաբաց, կորալային կղզի, մինչև 100 մ խորությամբ ծովալճակով, որն ունի ծովալճակը շրջապատող օղակի համատարած կամ ճեղքվածք։ Առաջանում է կորալային խութերի աճից՝ հրաբխային կղզիների եզրին։ Օղակղզիներից շատերն ունեն ճոխ բուսականություն և բնակեցված են։ Հանդիպում են առանձին կղզիներով և կղզեխմբերով արևադարձային բաց ծովերում (Խաղաղ օվկիանոս)։
Օղակղզին իրենից ներկայացնում է բարձունք օվկիանոսի հատակին, որը պսակված է նեղուցներով առանձնացրած կղզիների խմբի (մոտու) հետ խութ կազմավորող բուստե կցաշինությունով։ Եթե նեղուցները չկա, ապա ցամաքը կազմումը է համատարած օղակ և այդ դեպքում ծովալճակի ջրի կարող է ավելի քիչ աղ պարունակել, քան օվկիանոսը։ Սովորաբար բարձրությունը օվկիանոսի հատակին ունի հանգած հրաբուխով կազմավորված կոնի ֆորմա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 657)։