Արտույտներ

Արտույտներ (լատին․՝ Alaudidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 78, Հայաստանում՝ 8 տեսակ՝ տափաստանային արտույտ, երկբծավոր արտույտ, փոքր արտույտ, մոխրագույն արտույտ, փուփուլավոր արտույտ, անտառային արտույտ, դաշտային արտույտ, եղջերավոր արտույտ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր, 110-230 մմ երկարությանը, 15-70 գ կենդանի զանգվածով երգեցիկ թռչուններ են։ Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր (հարմարված են գետնին ազատ շարժվելուն)։ Հետին մատի եղունգն ուղիղ է և ավելի երկար մյուսներից։ Փետրածածկը համեստ գույներով ու գուներանգներով է։ Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են[1]։ Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում։ Էգը և արուն արտաքինից չեն տարբերվում։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգում են թռիչքի ընթացքում՝ թևերի ու պոչի բացվածքով ցուցադրում հարսանեկան խաղերի դրվագներ։ Բնադրում են գետնին, դնում՝ 4-6 ձու, թխսակալում՝ 12-16 օր։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են միջատներով, մոլախոտերի, մշակաբույսերի, հացազգիների գետնին թափված սերմերով (ցողունի երկարության պատճառով հասկերը չեն կարողանում կտցել)։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է արտույտների 78 տեսակ՝ տարածված հիմնականում Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, մեկական տեսակ՝ Ամերիկայում և Ավստրալիայում։ Հայաստանում հանդիպում է 8 տեսակ՝ տափաստանային, եղջյուրավոր, փուփուլավոր, երկբծավոր, փոքր, մոխրագույն, անտառային և դաշտային։ Դաշտային, եղջյուրավոր և փուփուլավոր արտույտները նստակյաց են, մնացած տեսակները՝ բնադրող-չվող։ Բնակվում են բաց տարածություններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառի բացատներում, հարթավայրերում, լեռներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Семейство Жаворонковые (Alaudidae) представители семейства список птиц». onbird.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտույտներ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտույտներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտույտներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 149