Աքսոր

Դանթեն աքսորի մեջ

Աքսոր, քրեական պատժատեսակ, որի դեպքում դատապարտյալը որոշակի ժամկետով կամ անժամկետ հեռացվում է իր բնակության վայրից՝ պարտադիր վերաբնակեցվելով որոշակի վայրում։ Ըստ խորհրդային քրեական իրավունքի, աքսոր կարող է նշանակվել որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ՝ 2-5 տարի ժամանակով։ Որպես լրացուցիչ պատիժ աքսոր կիրառվում է միայն օրենքում՝ հատկապես մատնանշված դեպքերում։ Աքսոր չի տարածվում մինչև հանցագործության պահը 18 տարին չբոլորած անձանց, հղի և խնամքի տակ մինչև 8 տարեկան երեխաներ ունեցող կանանց նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 167