Բալենի

Բալենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Ենթացեղ Բալենի (Cerasus)
A.Gray, 1856

Բալենի (լատին․՝ Cerasus), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 150, Հայաստանում վայրի վիճակում՝ 3 (4)՝ բալենի մահալեբյան (C. mahaleb), բալենի մանրապտուղ (C. microcarpa), բալենի ալեհեր (C. incana

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը 2-10 մ է։ Տերևները հերթադիր են, ամբողջական էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ։ Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է։

Քիմիական բաղադրություն և կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է շաքարներ, սախարոզ, ինոզիտ, օրգանական թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, ամիգդալին, եթերայուղ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի և այլն), բժշկության մեջ՝ պտուղը, հյութը, օշարակը։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և այլն։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում մշակվում է բալենի սովորականը, որոշ վայրերում վայրի է։

Բալենու ծաղիկներ

Գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 228