Բիհար (հինդի՝ बिहार, անգլ.՝ Bihar), նահանգ Հնդկաստանի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը և խոշոր քաղաքը Պատնան է։
Բիհարը ահմանակից է Նեպալին։ Տարածությունը 174 հազար կմ² է, բնակչությունը՝ 55,1 մլն (1968)։ Բիհարի հյուսիսում Ինդոս–Գանգեսի դաշտավայրն է, հարավում՝ Չհոտա–Նահպուր սարահարթի արևելյան մասը և Ռաջմահալ բարձրությունը։ Կլիման արևադարձային մուսոնային է, չոր ձմեռով և խոնավ ամառով։ Տեղումները՝ մոտ 1000 մմ։ Աճում են տերևաթափ արեվադարձային խառն անտառներ և բամբուկի մացառուտներ։ Գյուղատնտեսության լեռնահանքային և ծանր արդյունաբերության կարևոր շրջանն է[2]։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ջուտ, շաքարեղեգ, կարտոֆիլ։ Արդյունահանվում է կոքսացող ածուխ (Հնդկաստանի ածխի հանույթի 1/2-ը), երկաթ (հանույթի 1/4-ը), պղնձի, ուրանի հանքանյութ, փայլար (հանույթի 1/2-ը), բոքսիտներ։
Ժամանակակից Բիհար նահանգի տարածքում, որտեղ գտնվում էին հին թագավորությունները (Մագադհա, Կոշալա, Վայշալի), ապրում և քարոզում էր Բուդդան (Սիդհարթա Գաութամա)։
Մոտ 6764կմ² տարածքը անտառածածկ է, որոնք ընդհանուր պետության մակերեսով զբաղեցնում են 7,1%-ը։ Բուսականությունը ներկայացված է խառը թափող արևադարձային անտառներում, կան բամբուկներ ու թփուտներ։ Ֆաունային աշխարհում պետք է նշել գետային դելֆինին, որը բնակվում է Գանգես և Բրահմապուտրա գետերում։ Մինչ օրս այս տեսակը համարվում է վտանգված։ Արևմտյան Չամպարանում գտնվում է ազգային Վալմիկի այգին, որն էլ համարվում է Հնդկաստանի արգելանոցներից մեկը։
|
---|
| Նահանգներ | | |
---|
| Միութենական տարածքներ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 439)։ |