Գաուդա (պանիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաուդա (այլ կիրառումներ)
Գաուդա Goudse | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, հոլանդական պանիր և պինդ անեփ պանիր |
Առաջացման երկիր | Նիդերլանդներ |
Տարածաշրջան | Խաուդա |
Կաթ | կովի կաթ |
Պաստերիզացում | հնարավոր է |
Կազմվածք | կիսապինդ |
Հասունացման ժամանակաշրջան | 1 - 36 ամիս |
Քաշ | մոտ 4,5 կգ |
Անունով | Խաուդա |
Gouda cheese Վիքիպահեստում |
Գաուդա (հոլ.՝ Goudse), հոլանդական պանիր, արտադրված կովի կաթից։ Ունի միջին չափի շրջանաձև տեսք։ Նոր պատրաստված վիճակում պանիրն ունենում է թեթև համ, բայց ժամանակի ընթացքում դառնում է ավելի վառ և տարբերակվող համով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանիրն այսպես է անվանվել ի պատիվ հոլանդական քաղաք Գաուդայի, որտեղի շուկաներում պանիրը վաճառվում է դարեր շարունակ։ Հետագայում այս տեսակի պանիրը սկսեց տարածվել ամբողջ Հոլանդիայում և դարձավ ամենահայտնի պանիրը։
Գաուդան փափուկ պանիր է՝ թույլ սերուցքի համով։ Որքան պանիրը հասունանում է, այդքան ավելի են փոխվում նրա հատկանիշները։ Այն ձեռք է բերում ավելի ուժեղ բուրմունք և դառնում է ավելի չոր։ Իր հատուկ տեսակի համար այս պանրին անվանեցին «Հոլանդական վարպետ»։
Տարիների ընթացքում ստեղծվեց «Գաուդա» պանրի տարբեր տեսակներ։ Օրինակ՝ «Գաուդա» չամանով, դեղաբույսերով, մանանեխով և պղպեղով։ Ռուսական արտադրողներն այն անվանեցին «Ռուսական Գաուդա»[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Газета «Всё о молоке, сыре и мороженом» Արխիվացված 2013-06-06 Wayback Machine Март 2006, июль 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաուդա (պանիր)» հոդվածին։ |
|