Գետ

Դանուբ գետը

Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոս, ծով, լիճ կամ այլ գետ։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։

Գետերի ուսումնասիրությամբ զբաղվում է ցամաքի ջրաբանության մի հատվածը - գետային ջրաբանությունը։

Սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի սկիզբը կոչվում է ակունք։ Ակունքները տարբեր են լինում՝ որոշ ակունքներ սկիզբ են առնում լճերից, մյուսները՝ սառցադաշտերից, ուրիշները՝ մակերևույթից դուրս եկող ստորերկրյա ջրերից։

Այն տեղը, որտեղ գետը թափվում է ուրիշ գետի, լճի կամ ծովի մեջ, կոչվում է գետաբերան։ Գլխավոր գետը բոլոր վտակներով կազմում է գետային համակարգ։

Ցամաքի այն տարածքը, որից ամբողջ ջուրը հոսում է մի գետի մեջ, կոչվում է գետային ավազան։ Այն սահմանը, որը բաժանում է հարևան գետային ավազանները, կոչվում է ջրբաժան։

Աշխարհի ամենաերկար գետեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի ամենաերկար գետերը
№ հ/հ Անվանում Երկարություն (կմ) Ավազանի տարածքը (հազ. կմ²) Ջրի միջին ծախսումը գետաբերանում (հազ. մ³/с) Ջրի ամենաշատ ծախս գետաբերանում (հազ. մ³/վ) Կարծր հոսում (մլն տ/տարի)
1. Ամազոն (նաև Ուքայալի) 7 100 5 965 220,00 360,00 498,00
2. Նեղոս 6 650 2 870 2,30 6,40 110,50
3. Յանցզի 6 300 1 818 34,00 90,20 500,00
4. ՄիսսիսիպիՄիսսուրի 5 969 3 229 19,00 59,00 500,00
5. Հուանհե 5 464 752 1,50 22,00 380,00
6. Օբ 3650 2 990 12,70 43,00 15,00
7. Պարանա 4 380 2 970 15,00 65,00 129,00
8. Մեկոնգ 4 500 810 12,00 30,00 169,60
9. Ամուր 4 440 1 855 10,90 40,00 24,90
10. Լենա 4 400 2 490 17,00 200,00 15,40
11. Կոնգո նաև Լուալաբա գետը) 4 320 3 691 40,00 75,00 64,70
12. Մակենզի 4 240 1 760 14,00 15,00
13. Նիգեր 4 160 2 092 12,00 35,00 67,00
14. Ենիսեյ 4 102 2 580 19,80 154,00 13,20
15. Վոլգա 3 530 1 360 7,70 52,00 25,80
16. Ինդոս 3 180 960 3,80 30,00 435,40
17. Յուկոն 3 180 900 6,30 88,00
18. Դանուբ 2 850 817 6,40 20,00 67,50
19. Օրինոկո 2 730 994 29,00 55,00 86,50
20. Գանգես (նաև Բրահմապուտրան) 2 700 2 055 38,00 2 177,20
21. Զամբեզի 2 660 1 330 16,00 100,00
22. Մուրեյ 2 574 1 072 0,5 31,90
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 23