Գլաքար, ապարի ավելի քան 10, 25 կամ 50 սմ տրամագծով բեկոր (սովորաբար հղկված)։ Հաճախ գլաքարի առավելագույն չափսը համարում են 1 մ։ Գլաքարերը կոպտաբեկոր ապարների կարևոր բաղադրիչ մասերն են, լայնորեն տարածված են ալյուվիալ, պրոլյուվիալ և սառցադաշտային նստվածքներում (սառցադաշտային գլաքարեր)։
Օգտագործվում է ճանապարհաշինության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 93)։ |
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|