Աղքատների խաչակրաց արշավանքի տապալումից հետ Գոդֆրուա Բուլյոնցին, ով այդ ժամանակ արդեն Լոթարինգիայի հերցոգ էր, իր եղբայրներ՝ Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կանոնավոր բանակը։ Նրանց ընկալում էին որպես՝ Հռոմի Պապի դաշնակիցներ։ Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոդֆրուաի բանակը կազմված էր 10 հազարանոց հեծելազորից և 70 հազարանոց հետևակից։ Մինչև զորքերը գլխավորելը Գոդֆրուան վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը, այդ թվում՝ Բուլյոնի կոմսությունը[8].: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի հասնեն Հունգարիայի բնակիչների հետ, ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները։ Բելգրադից ոչ հեռու Գոդֆրուան հանդիպեց Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի դեսպաններին և նրանց հետ դաշինք կնքեց։ Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին` նրանց հողերը պաշտպանելու պայմանով։ Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը։ Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոդֆրուաին ներկայանալ իր մոտ` Կոստանդնոպոլիս։ Սակայն Գոդֆրուան հրաժարվեց, և 1096 թվականի դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին[9]։ Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը, կայսրը որոշեց վերականգնել սննդի մատակարարումը։ Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոդֆրուան համաձայնության եկան. Գոդֆրուան երդմնակալեց Ալեքսիոսին ու փոխարենը մեծ գումար ստացավ։ Երբ Կոստանդնոպոլիս ժամանեցին մնացած խաչակիրները, Գոդֆրուան շարժվեց դեպի Նիկեա։ Քաղաքը գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին՝ առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոդֆրուան։
1099 թվականի հուլիսի 15-ին Երուսաղեմը գրավելուց հետո Գոդֆրուան ընտրվեց արքա և ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը։ Արքա դառնալուց հետո Գոդֆրուան սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը։ Նրա նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրություն։ Ըստ իբն ալ-Կալանիսի՝ նա զոհվում է Աքքան պաշարելու ընթացքում, իսկ ըստ ուրիշ աղբյուրների մահանում է խոլերայից 1100 թվականին։
Գոդֆրուա Բուլյոնցու զինանշանը իրենից ներկայացնում է արծաթյա դաշտի վրա ոսկեգույն երուսաղեմյան խաչ (Т-աձև ճյուղավորված ծայրերով խաչ), չորս փոքր խաչերով շրջապատված։ Նման գույները խախտում էին գերբագիտության բոլոր կանոնները, ըստ որի՝ մետաղը մետաղի և էմալը էմալի վրա դնելը անթույլատրելի է։ Երուսաղեմի գրավումից հետո նման զինանշանի ստեղծման նպատակը խաչակրաց արշավանքների կազմակերպան գործում Գոդֆրուայի ներդրած ջանքերը արտացոլելն էր։ Հետագայում երուսաղեմյան խաչը դարձավ քրիստոնեության նշաններից մեկը։
Ըստ Աննա Կոմնենոսը իր «Ալեքսականում» Գոդֆրուաինն նկարագրում է, որպես՝ «մեծահարուստ մարդ, ով հպարտանում էր իր ազնվատոհմությամբ, խիզախությամբ և իր տոհմի մեծությամբ»։
Albert of Ai] (fl. 1100), Historia Ierosolimitana, ed. and tr. Susan B. Edgington, Albert of Aachen: Historia Ierosolimitana, History of the Journey to Jerusalem. Oxford: Oxford Medieval Texts, 2007. The principal source for Godfrey’s march to Jerusalem.
Gesta Francorum, ed. and tr. Rosalind Hill, Gesta Francorum et aliorum Hierosolimitanorum. Oxford, 1967.
Ralph of Caen, Gesta Tancredi, ed. Bernard S. Bachrach and David S. Bachrach, The Gesta Tancredi of Ralph of Caen: A History of the Normans on the First Crusade. Ashgate Publishing, 2005.
Fulcher of Chartres, Chronicle, ed. Harold S. Fink and tr. Francis Rita Ryan, Fulcher of Chartres, A History of the Expedition to Jerusalem, 1095-1127. Knoxville: Univ. of Tennessy Press, 1969.
Raymond of Aguilers, Historia Francorum qui ceperunt Iherusalem, tr. John Hugh Hill and Laurita L. Hill. Philadelphia: American Philosophical Society, 1968.
Еkkehard of Aurach (d. 1126), tr. W. Pflüger, Die Chronik des Ekkehard von Aura. Leipzig, 1893.