Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Թորոսյան (այլ կիրառումներ) - Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Գևորգի Թորոսյան (1884, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ խմբագիր, հրատարակիչ։
Ծնվել է Ակնում։ Կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ Պատանի հասակից երգիծական հոդվածներ է գրել «Լիլա» երգիծաթերթում։ Ապա ամեն շաբաթ երգիծական բաժիններ է տվել «Մանզումեի էֆքյարում»։ Սահմանադրությունից հետո Երվանդ Թոլոյանի, Երվանդ Օտյանի ու Գ. Համբիկյանի հետ հրատարակել է «Ծաղիկ», «Կիկո», «Կուկու», «Զուռնա», «ՀԻ, հի, հի» երգիծաթերթերը։ Ծածկանուններն են՝ Բանագող, ընկ. Կիկո և այլն[1]։
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. «Հայաստան». էջ 373.
Եղեռնազոհ անձինք |
---|
| Եղեռնազոհ անձինք | |
---|
|