Երկրպագուհի (ֆիլմ)

Երկրպագուհի
ռուս.՝ Поклонница
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիտալի Մելնիկով
ՊրոդյուսերՕլգա Ագրաֆենինա
Սցենարի հեղինակՎիտալի Մելնիկով
ԴերակատարներԿիրիլ Պիրոգով, Սվետլանա Իվանովա, Օլեգ Տաբակով, Իվան Կրասկո, Օլեգ Անոֆրիև, Սվետլանա Կրյուչկովա, Ալեքսեյ Դևոտչենկո, Օքսանա Միսինա, Զոյա Բուրյակ, Միխայիլ Մորոզով, Վլադիմիր Մատվեև, Սերգեյ Բարկովսկի և Օլգա Մեդինիչ
ՕպերատորՍերգեյ Աստախով
ԵրաժշտությունԻգոր Կորնելյուկ
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Երկրպագուհի» (ռուս.՝ Поклонница)[1], ռեժիսոր Վիտալի Մելնիկովի նկարահանած գեղարվեստական ֆիլմ, ռոմանտիկ դրամա՝ հիմնված Անտոն Չեխովի և սկսնակ գրող Լիդիա Ավիլովայի հարաբերությունների վրա։ Նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Նկարահանումները, ռեժիսորի խոսքով, տևել են երեք տարի[2]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 24-ին (Կինոյի տուն, Սանկտ Պետերբուրգ

Ֆիլմի սցենարը հիմնված է իրական իրադարձությունների` հերոսների հիշողությունների և նրանց նամակագրության վրա (վեպի իսկությունը կասկածի տակ է դրվում որոշ գրականագետների և պատմաբանների կողմից)[3]։ Երիտասարդ գրող Լիդիա Ավիլովան հանդիպում է արդեն հայտնի Անտոն Չեխովի հետ։ Նրանց միջև նախ ի հայտ է գալիս փոխադարձ համակրանք, ապա աստիճանաբար՝ սեր։ Լիդիան գրողներից մի քանի տարի փոքր է, ունի ամուսին, երեք երեխա և տառապում է «ինտելիգենտություն հիվանդությամբ»։ Չեխովը, որպես բժիշկ, գիտի, որ անբուժելի հիվանդ է։

  • Ռեժիսորը ֆիլմի վրա կատարված աշխատանքների մասին՝
Մեկ տարուց պակաս ժամանակում ես ավարտեցի Չեխովի մասին «Երկրպագուն» ֆիլմը, որի մասին հիշում եմ երախտագիտությամբ։ Չնայած աշխատանքը դժվար ու նվաստացուցիչ էր, քանի որ ֆիլմը նկարահանվում էր դրամական միջոցների պակասի պայմաններում։ Դերասանները աշխատել են այն հույսով, որ մի օր իրենց աշխատանքի համար կվճարեն[4]։
  • Օլեգ Տաբակով
Չեխովի մասին ֆիլմում անգամ Լեյկինի դերում արժե նկարահանվել։ Իհարկե, արժե նկարահանվել, քանի որ այն կատարում է Վիտալի Մելնիկովը, ռուսական կինեմատոգրաֆում մնացած այն եզակի կինոռեժիսորներից մեկը, ովքեր սիրում են, բանիմաց են և կարողանում են ֆիլմեր նկարահանել։ Մելնիկովի վերադառնալը շատ հաճելի ուրախություն էր։ Ինչպես ասում են, մեր «արյան խմբերը» նույնական են[5]։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ - Վիտալի Մելնիկով
  • Ռեժիսոր - Վիտալի Մելնիկով
  • Օպերատոր - Սերգեյ Աստախով
  • Նկարիչ - Ալեքսանդր Զագոսկին
  • Կոմպոզիտոր - Իգոր Կորնելյուկ
  • «Երկրպագուն» գեղարվեստական կինոնկարի հեղինակային կոլեկտիվը` Օ. Վ. Ագրաֆենինան, Ա. Ա. Զագոսկին, Լ. Պ. Կոննիկովան, Ի. Է. Կորնելյուկը, Վ. Վ. Մելնիկովը, պարգևատրվել է գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում Սանկտ Պետերբուրգի Կառավարության 2011 թվականի մրցանակով[6]։
  • «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի XX փառատոն[7]։
    • «Ոսկե նավակ» մրցանակ։
    • Փառատոնի նախագահի մրցանակ`ռեժիսոր Վիտալի Մելնիկովին։
  • Ռուսական կինոփառատոն Թունիսում – հանդիսատեսի համակրանք մրցանակ[8]։
  • XVIII Ռուսական կինոփառատոն «Գրականություն և կինո-2012»[9]։
    • Փառատոնի լավագույն ֆիլմ մրցանակ. Գրան պրի «Նռան ձեռնաշղթա»
    • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կլարա Լուչկոյի անվան հանդիսատեսի համակրանք մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Рабочее название — «Львы, орлы и куропатки»
  2. Мазурова С. (2013 թ․ մայիսի 30). «Петербургский режиссёр Виталий Мельников отметит своё 85-летие». «Российская газета».
  3. Жаворонкова Ю. (2009 թ․ մարտի 19). «Львы, орлы и Чехонте». «Известия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. Хохрякова С. (2013 թ․ մայիսի 30). ««Старший сын» «Ленфильма»». «Московский комсомолец». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  5. Мазурова С. (2010 թ․ ապրիլի 5). «Львы, орлы и куропатки. Олег Табаков снимается на «Ленфильме»». Российская газета — Федеральный выпуск № 5149 (70). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «Стали известны лауреаты премии Правительства Санкт-Петербурга за 2011 год». Официальный портал Администрации Санкт-Петербурга. 2012 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  7. «Названы лауреаты юбилейного кинофестиваля «Окно в Европу» в Выборге». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «Фильмы — победители фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  9. «Итоги XVIII Российского кинофестиваля «Литература и кино-2012»».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]