Էլ Պարդոյի պայմանագիր
Էլ Պարդոյի պայմանագիր | |
---|---|
Իսպանիայի և Պորտուգալիայի միջև բարեկամության, երաշխիքի և առևտրի մասին պայմանագիր | |
Պայմանագրի տիպ | երկկողմ պայմանագիր |
Ստորագրվել է — վայր | մարտի 11, 1778 Էլ Պարդոյի թագավորական դղյակ, Մադրիդ, Իսպանիա |
Ստորագրել են | ![]() ![]() |
Լեզու | իսպաներեն, պորտուգալերեն |
Էլ Պարդոյի պայմանագիր, ավելի ընդլայնուն՝ Իսպանիայի և Պորտուգալիայի միջև բարեկամության, երաշխիքի և առևտրի մասին պայմանագիր, 1778 թվականի մարտի 11-ին կնքված երկկողմ պայմանագիր, որով Իսպանիան և Պորտուգալիան կիսում են Ատլանտյան օվկիանոսի հարավարևելյան ափին փռված Ռիո դե լա Պլատայի երկրամասը[1], իսկ նախկինում պորտուգալական գաղութ հանդիսացող Հասարակածային Գվինեան անցնում է Իսպանիայի թագավորությանը։
Պայմանագիրը ստորագրվում է Մադրիդի Էլ Պարդո արվարձանի թագավորական դղյակում։ Իսպանական կողմից այն վավերացնում է Խոսե Մոնյինոն, իսկ պորտուգալացիներից՝ Ֆրանսիսկո Կոուտինյուն[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]300 տարվա ընթացքում Տորդեսիլյասի պայմանագրի տարբեր մեկնաբանությունները հանգեցնում են Ռիո դե լա Պլատայի երկրամասում Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքային վեճերի ծագմանը։ Պորտուգալական արքունիքը թույլատրում է իր երկրի առևտրականներին երկրամաս ներմուծել Իսպանիայի կողմից սահմանափակված ապրանքատեսակներ, որն էլ ժամանակի ընթացքում Բուենոս Այրեսը դարձնում է աշխարհի ամենամաքսանենգ կենտրոններից մեկը[3]։
Երկու պետությունների միջպետական սահմանը ձևավորվել է 1750 թվականի Մադրիդի պայմանագրի համաձայն, որն էլ 1761 թվականին անվավեր է ճանաչվել Իսպանիայի թագավոր Կառլոս III-ի կողմից։ 1762 թվականին Իսպանիան պատերազմ է սկսում Ֆրանսիայի դեմ, իսկ Պորտուգալիան օգտվելով առիթից զավթում է Ամերիկայում գտնվող Սակրամենտոյի գաղութը[4]՝ միաժամանակ ներխուժելով նաև Նոր Իսպանիայի փոխարքայությանը պատկանող Ուրուգվայի գաղութ։ Այնուամենայնիվ, 1763 թվականի Փարիզի պայմանագրով Պորտուգալիայի թագավորությունը ստիպված է լինում Սակրամենտոն վերադարձնել։
Հաջորդ տասնամյակում Պորտուգալիան միանում է Ռիո Գրանդե դո Սուլի անջատողական պատերազմին, որն էլ սանձազերծում է իսպանա-պորտուգալական բաց պատերազմ։ Պատերազմն ավարտվում է 1777 թվականի փետրվարին՝ Իսպանիայի բացարձակ հաղթանակով։ Արդյունքում կողմերի միջև կնքվում է զինադադար և ապա՝ Էլ Պարդոյի պայմանագիրը։
Պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանագիրը հաստատում է Պորտուգալիայի գերիշխանությունը Բրազիլիայում և Իսպանիայինը նախորդ տասնամյակում պորտուգալացիների կողմից զավթված Սակրամենտոյում։ Բացի այդ, պայմանագրով Պորտուգալիան Իսպանիային էր հանձնում Հասարակածային Գվինեայի աֆրիկյան գաղութը[5]։
Պայմանագիրն ուներ նաև առևտրային կարևոր նշանակություն։ Նախ և առաջ այն կարգավորում էր ծխախոտի և ստրուկների առևտրին վերաբերվող կարևոր հարցեր։ Իսպանիան վերականգնում էր աֆրիկյան ստրուկների առևտուրը և հրաժարվում 1479 թվականի Ալկասովասի պայմանագրի դրույթներից։
Հաջորդիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի հետ առևտրային հարաբերությունները կարգավորելուց հետո Իսպանիան նպատակ ուներ զարկ տալ տնտեսության զարգացմանը՝ միաժամանակ նվաճելով նոր տիրույթներ։ Իսպանիայի կառավարության այս նպատակի իրագործման գլխավոր խոչընդոտը դառնում է Մեծ Բրիտանիան[6], որը 1779-1783 թվականներին պատերազմում է Մադրիդի դեմ։ 1805 թվականին տեղի ունեցած Թրաֆալգարի ճակատամարտում Ֆրանսիայի զորակցությամբ գործող իսպանական նավատորմի պարտությունն էլ ավելի է ցածրացնում Իսպանիայի միջազգային վարկանիշը։
Դրան հաջորդում են Հյուսիսային Ամերիկայի իսպանական գաղութների անկախացման գործընթացը։ 1810-1818 թվականներին անկախության արդյունքում իրեն անկախ է հռչակում նաև Լա Պլատան՝ Արգենտինա անվան տակ։ Կորցնելով հարավամերիկյան իր գաղութները՝ Իսպանիան իր ուշադրությունը կենտրոնացնում է աֆրիկյան իսպանահպատակ տարածքների վրա։ Սակայն, ստրկավատիրության արգելումը նվազեցնում է այդ գաղութների արդյունավետությունը։ 1968 թվականին իսպանական Գվինեան ևս իրեն հռչակում է Մադրիդի կառավարությունից անկախ՝ ստեղծելով սեփական սուվերեն պետությունը՝ Հասարակածային Գվինեա անվանումով[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Owens, David (1993). «Spanish—Portuguese Territorial Rivalry in Colonial Río de la Plata». Yearbook (Conference of Latin Americanist Geographers). 19: 15–24. JSTOR 25765781.
- ↑ Paullin, Charles Oscar;, Davenport, Frances Gardiner (1917). European Treaties Bearing On the History of the United States and Its Dependencies (2017 ed.). Andesite Press. էջեր 140–141. ISBN 1376158531.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Moses, Bernard (1919). Spain's Declining Power in South America, 1730-1806 (2010 ed.). Cornell University Library. էջ 165. ISBN 1112594191.
- ↑ Marley, David (1998). Wars of the Americas: A Chronology of Armed Conflict in the Western Hemisphere (2008 ed.). ABC-CLIO. էջեր 450–451. ISBN 1598841009.
- ↑ Paquette, Gabriel (2014). Imperial Portugal in the Age of Atlantic Revolutions: The Luso-Brazilian World, 1770-1850. Cambridge University Press. էջեր 55–56. ISBN 1107640768.
{{cite book}}
: C1 control character in|title=
at position 85 (օգնություն) - ↑ Stein, Stanley, Stein, Barbara (2003). Apogee of Empire: Spain and New Spain in the Age of Charles III, 1759–1789. Johns Hopkins University Press. էջեր 187–188. ISBN 0801873398.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Sarmento, João (2016). Fortifications, Post-colonialism and Power: Ruins and Imperial Legacies. Routledge. էջ 81. ISBN 1138260673.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Moses, Bernard; Spain's Declining Power in South America, 1730-1806; (Cornell University Library, 2010 (ed);
- Marley, David; Wars of the Americas: A Chronology of Armed Conflict in the Western Hemisphere; (ABC-Clio, 2008 ed.);
- Owens, David; Spanish—Portuguese Territorial Rivalry in Colonial Río de la Plata; (Conference of Latin Americanist Geographers Yearbook);
- Paquette, Gabriel; Imperial Portugal in the Age of Atlantic Revolutions: The Luso-Brazilian World, C.1770-1850; (Cambridge University Press, 2014);
- Paullin, Charles & Davenport, Frances; European Treaties Bearing On the History of the United States and Its Dependencies; (Andesite Press, 2017 ed);
- Sarmento, João; Fortifications, Post-colonialism and Power: Ruins and Imperial Legacies; (Routledge, 2016);