Ինհալացիա
Ինհալացիա (լատին․՝ inhalo) շնչում եմ, շնչառման միջոցով դեղանյութերն օրգանիզմ ներմուծելու մեթոդ։ Դեղանյութերն օգտագործվում են գոլորշու, գազի, աերոզոլերի (ծուխ, խոնավ և յուղային ամպիկներ) ձևերով՝ հատուկ սարքերի (ինհալատոր) օգնությամբ։ Կիրառում են առավելապես շնչառական օրգանների հիվանդությունների բուժման նպատակով։ Օրգանիզմ են ներմուծում հիմքեր, սուլֆամիդային պատրաստուկներ, անտիբիոտիկներ, բուսական յուղեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 345)։ |