Իսոնոե (արբանյակ)


Իսոնոե
(Յուպիտեր XXVI)
Isonoe
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է23 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,5[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 833 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,166[2]
Սիդերիկ պարբերություն751,647 օր[2]
Թեքվածություն166° (խավարածրի հարթության նկատմամբ)
169° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1,9 կմ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Իսոնոե (հուն․՝ Ἰσονόη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 6 ժամանակավոր անվանումը[1][3]։

Իսոնոեն ունի մոտ 3,8 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 833 000 միլիոն կմ հեռավորության վրա, 751,647 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166° խավարածրի հարթության նկատմամբ (169° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,166 է[1][2]։

Իսոնոեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության դանայուհի Իսոնոեի անունով, ով Զևսի սիրուհին էր[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]