Լաոկոոն
Լաոկոոն, Ղաոկոն (հին հունարեն՝ Λᾱοκόων), հին հունական դիցաբանության[1] մեջ Տրոյայի Ապոլլոնի մեհյանի քուրմ։ Ըստ առասպելի, Լաոկոոնն արգելել է ներս բերել հույների թողած վիթխարի փայտե ձին։ Հույներին հովանավորող Աթենաս աստվածուհու հրամանով երկու վիշապ խեղդել են Լակոոնին[2] և նրա երկու որդիներին։
Մ. թ. ա. 1-ին դարի կեսին ռոդոսցի վարպետներ Ագեսանդրոսը, Աթենոդորոսը[3] և Պոլիդորոսը Լաոկոոնի կործանումը մարմնավորել են «Լաոկոոն» քանդակում, իսկ Վերգիլիոսը՝ «Էնեական» պոեմում։ Այդ կոթողների ազդեցությամբ Լեսինգը 1766 թվականին գրել է «Լաոկոոն կամ գեղարվեստի ու պոեզիայի սահմանների մասին» գեղագիտական քննախոսությունը։
Լաոկոոնի առասպելն արտացոլվել է նաև XVI-XVII դարերին եվրոպական գեղանկարչության մեջ (Զ. Ռոմանո, Էլ Դրեկո)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Готхольд Эфраим Лессинг. Лаокоон, или о границах живописи и поэзии / Общая редакция, вступ. статья и примечанияГ. М. Фридлендера; Художник З. М. Секач. — М.: Художественная литература, 1957. — 520 с. — (Памятники мировой эстетической и критической мысли). — 75 000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 486)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաոկոոն» հոդվածին։ |
|