Ծար (ավան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծար (այլ կիրառումներ)
Ծար, ավան Մեծ Հայքի Արցախ (Խաչեն) նահանգի համանուն գավառում, Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում (այժմ՝ Քելբաջարի շրջանում)։ Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]14-17-րդ դարերում ամրացվել է պարիսպներով ու պաշտպանական այլ շինություններով, դարձել Արցախի Առանշահիկ նախարարական տան հիմքի վրա գոյացած Վերին Խաչենի կամ Ծարի իշխանության կենտրոնը։ Այստեղ էին նստում նաև այս իշխանության ճյուղավորումից 15-րդ դարում գոյացած Ծարի մելիքության պայազատները։ Ավերվել է 19-րդ դարի սկզբին՝ թուրքերի ասպատակությունների ժամանակ։ 19-րդ դարի վերջին Մակար Բարխուդարյանցը նրա ավերակների մեջ տեսել ու նկարագրել է Ս. Աստվածածնի վանքը, Ս. Սարգիս, Ս. Գրիգոր մատուռները և այլ կիսավեր շինություններ, նրանց պատերից ու խաչարձաններից ընդօրինակել բազմաթիվ արձանագրություններ (մեծ մասամբ՝ 13-15-րդ դարեր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 120)։ |