Ծովամթերք

Ծովամթերք
ՏեսակԽոհանոց (ավանդույթներ) և սննդատեսակ
Ենթատեսակսննդամթերք, սննդային բաղադրամաս և ծովային մթերք
 Seafood Վիքիպահեստում
Տարատեսակ ծովամթերք

Ծովամթերք , այն բոլոր մթերքները, որոնք արդյունահանվում են համաշխարհային օվկիանոսից, ներառյալ քաղցրահամ ջրերի, գետերի ձկներն ու խեցգետինները։ Ձուկը բավականին արագ փչացող մթերք է։ Մահացած ձկների հոտը պայմանավորված է կենսաքիմիական ամինների և ամինաթթուների տարրալուծմամբ[1]։

Տիպիկ ծովամթերք են համարվում հետևյալ տեսակները՝

  • երկփեղկավորներ
  • կաղամարներ
  • ծովախեցգետիններ
  • խեցգետիններ
  • ութոտնուկներ
  • լանգուստներ
  • օմարներ։

Ծովամթերքով ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովամթերքը հանդիսանում է արժեքավոր մթերք ոչ միայն իր մեջ պարունակող սպիտակուցների շնորհիվ, այլև դիետաներ պահելիս, քանի որ պարունակում է քիչ կալորիաներ։ Ծովամթերքը լայն կիրառում ունի իսպանական, ֆրանսիական, իտալական և այսպես կոչված «միջերկրածովյան» խոհանոցների ճաշատեսակներում։ Վերջին շրջանում աղի, չորացված ծովամթերքը լայն տարածում ունի որպես գարեջրի հետ մատուցվող խորտիկ։

Հայտնի են նաև՝

Արհեստական ծովամթերք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովամթերքի որոշ տեսակներ աճեցվում են հատուկ ջրավազաններում՝ խթանիչների, գունավորումների և հակաբիոտիկների կիրառմամբ։ Օրինակ՝ Ռուսաստանում տարածված են արքայական ծովախեցգետինները, որոնք առավելապես արհեստականորեն աճեցվում են Վիետնամում և Չինաստանում։ Այդպիսի ծովամթերքի պարբերական կիրառումը կարող է վնաս հասցնել առողջությանը, քանի որ վնասակար բաղադրատարրերը կուտակվում են օրգանիզմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. N. Narain and Nunes, M.L. Marine Animal and Plant Products. In: Handbook of Meat, Poultry and Seafood Quality, L.M.L. Nollet and T. Boylston, eds. Blackwell Publishing 2007, p 247.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովամթերք» հոդվածին։