Կանաչ դաշտը (պատմվածք)
Կանաչ դաշտը, հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի պատմվածքներից։ 1978 թվականին հրապարակվել է «Մեր վազքը» ժողովածուում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը պատմում է մի ձիու մասին, որի մայրը շատ ծեր է[1]։ Նա շատ է սիրում իր վերջին ձագին, որը շատ է վախենում կայծակից։ Մի օր էլ, երբ մայրը զգում է վտանգի հոտը, գայլը հարձակվում է քուռակի վրա և ցանկանում է նրան ուտել, իսկ քուռակն անվերջ վազում է։ Մայրը ցանկանում է փրկել քուռակին, բայց կապված է լինում պարանով։ Ձին այնքան է փորձում, որ վերջապես կտրում է պարանը և ծառս է լինում տեղից։ Եվ փրկելով քուռակին՝ ինքն է դառնում գայլի թիրախը։ Ձին երկար պայքարում է իր կյանքի համար, երբ գայլը կծում է նրան։ Դրանից հետո վերջապես հասնում են շները, իսկ գայլը փախչում է։ Ձին վերջին անգամ կաթ է տալիս քուռակին։ Տարիներ անց քուռակը նորից դաշտում էր, նորից կայծակ էր խփում, սակայն մայրն այլևս կողքին չէր։
Մայրական սերը միշտ հաղթում է։ Այս պատմվածքը դրա ապացույցն է․․․
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայր ձի
- Հովիվ
- Քուռակ
- Գայլ
- շները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Մաթևոսյան, Մեր վազքը, Երևան, 1978, էջ 3