Սովորական կաչաղակ
Կաչաղակ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
| ||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pica pica | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
Սովորական կաչաղակ կամ պարզապես կաչաղակ (Լատիներեն`Pica pica), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն է։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաչաղակն ունի սև-սպիտակ փետրավորում և երկար պոչ, ինչը նրան տալիս է յուրօրինակ տեսք և դարձնում է հեշտ ճանաչվող։ Գլուխը, պարանոցը, մեջքը, երկար պոչն ու թևերը սև գույնի են, մետաղական փայլով, իսկ կուրծքը, փորիկը և թևերի ծայրափետուրները` սպիտակ։
Մարմնի երկարությունը կազմում է 45-48 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 250 գ։
Գետնի վրա ավելի հաճախ տեղաշարժվում է ոստոստալով։ Նաև քայլում է ագռավներին բնորոշ քայլվածքով, պոչը՝ տնկած։ Թռչելիս ճախրում է ալիքաձև հետագծով։
Նստակյաց կյանք է վարում, լինում է միայնակ, զույգերով կամ երամով։
Կաչաղակն արձակում է յուրահատուկ բարձր ձայներ։ Դրանց միջոցով արտահայտում է տագնապ և վտանգի մասին զգուշացնում է իր ցեղակիցներին։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաչաղակն իր բույնը հյուսում է ծառերի կամ թփերի վրա։ Հյուսում է մի քանի բույն, օգտագործում է միայն մեկը։ Բույնը գնդաձև է, կառուցված է չոր ճյուղերից։
Ապրիլ ամսին մարին ածում է 4-8 երկնագույն, գորշ բծերով ձու, թուխս է նստում 17-18 օրերի ընթացքում։
Ինտելեկտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաչաղակն ընդունակ է իրեն ճանաչել հայելու մեջ։ Նա այս ընդունակությանը տիրապետող փոքրաքանակ կենդանիներից է և միակ ոչ կաթնասունը[1]։
Ասացվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղողի հասածը կաչաղակն է տանում։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալացի երգահան Ջոակինո Ռոսինին ունի գրած «Գող կաչաղակը» անունով երկու գործողությամբ օպերա։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Prior, Schwarz, and Güntürkün, Helmut, Ariane, and Onur; Schwarz, A; Güntürkün, O; De Waal, Frans (2008). De Waal, Frans (ed.). «Mirror-Induced Behavior in the Magpie (Pica pica): Evidence of Self-Recognition» (PDF). PLoS Biology. Public Library of Science. 6 (8): e202. doi:10.1371/journal.pbio.0060202. PMC 2517622. PMID 18715117. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21–ին-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 247)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական կաչաղակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական կաչաղակ» հոդվածին։ |
|