- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաչին (այլ կիրառումներ)
Կաչին, Կաչինի նահանգ (բիրմաներեն՝ ကချင်ပြည်နယ်), հյուսիսային նահանգ Մյանմայում՝ Իրավադի գետի վերին հոսանքի ավազանում։ Տարածությունը 89 հազար Կմ2 է, բնակչությունը՝ 1,7 միլիոն (2014)։ Գլխավոր քաղաքը՝ Մյիչինա։ Բարձրլեռնային, նոսր բնակեցված և տնտեսապես չյուրացված շրջան է։ Արդյունահանում են թանկարժեք քարեր (Տոմոյի շրջան)։ Զբաղվում են անտառամթերմամբ, բրնձի, շաքարեղեգի մշակությամբ։ Կաղապար:Մյանմա-անավարտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 247)։ |