Կարմիր կամուրջ

Կարմիր կամուրջ
Երկիր Հայաստան[1][2]
ՏեղանքԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Տեսակկամուրջ
Նյութտուֆ
Հատում էՀրազդան
Կառուցվել է1679
Երկարություն80 մ
Լայնություն11 մ
Բացման տարեթիվ1679
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[2]
Քարտեզ
Քարտեզ

Կարմիր կամուրջ, պատմամշակութային հուշարձան, բազմաթռիչք կամուրջ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Նորագյուղ թաղամասում՝ Հրազդան գետի վրա[3][4]։

Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր կամրջի տեղում նախկինում եղել է ավելի վաղ կառուցված կամուրջ, որը ավերվել է 1679 թվականին տեղի ունեցած Երևանի երկրաշարժի հետևանքով։ Ըստ պնդումների՝ այն կառուցվել է 12-րդ դարում։ Եղել է Երևանի հին կամուրջներից մեկը։ 1679 թվականին ավերված կամուրջը վերականգնվել է, որը, կառուցված լինելով կարմիր տուֆից, կոչվել է Կարմիր կամուրջ[3][4]։

Վերակառուցումներ և նորոգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում կամուրջը վերակառուցվել և վերանորոգվել է։ Հայտնի է, որ 17-րդ դարում այն վերականգնել է քանաքեռցի հայ առևտրական Խոջա Փլավն իր միջոցներով և Պարսից շահի հանձնարարականով։ Այդ է պատճառը, որ երբեմն կամուրջն անվանում են Փիլավի կամուրջ[3][4]։

Կամրջի վերանորոգումներ են եղել նաև 1830, 1850 թվականներին և դրանից հետո[3]։

1986 թվականին Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության վարչությունը պետպատվեր էր ստացել վերականգնելու կամուրջը։ Աշխատանքները սկսելու համար ստեղծվել էր չափագրողների և կոնստրուկտորների թիմ, սակայն Խորհրդային Միության փլուզումն անհնարին էր դարձրել աշխատանքների շարունակությունը[3]։

2023 թվականին մեկնարկել են Կարմիր կամրջի վերակառուցման աշխատանքները։ Նածատեսված է կամրջի ամբողջական վերականգնում իր նախնական տեսքով։ Նախատեսված է վերակառուցման շրջանակներում ավելացնել պատմական բոլոր շերտերից հատվածներ։ Պակասող շինանյութն ընտրվել է այնպես, որ վերակառուցումից հետո կամուրջը ստանա իր հին տեսքը։ Այդ նպատակով Արարատյան դաշտից բերվել է կարմիր անմշակ տուֆ, իսկ Իրանի հին մեթոդներով արտադրություն իրականացնող աղյուսաձուլարաններից մեկից՝ աղյուսներ[3]։

Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջն ունի ունի 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կազմված է 2 մեծ և 1 փոքր թռիչքներից։ Վերջինը նախատեսված է եղել փոքր ջրանցքի անցման համար[3]։

Նախատեսված է եղել հետիոտնի ու հեծյալ ձևով անցնելու, ինչպես նաև գրաստներով ու սայլերով անցնելու համար[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Հին Երևանի «վկան» վերականգնվում է․ Կարմիր կամուրջը կտեղափոխի 1600-ական թվականներ» հոդված Հայաստանի Հանրային ռադիոյի կայքում, (արխիվացված 17․07․2024 թվականին)։
  4. 4,0 4,1 4,2 «Քաղաքագրություն․ քանաքեռցի Խոջա Փլավի կամուրջը» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 17․08․2022 թվականին)։
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 7 հոկտեմբերի 2004 թվականի N 1616-Ն «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված 02.12.2004 թվականին։
  6. Կարմիր կամրջի մասին Արխիվացված 2013-07-09 Wayback Machine։