Կենտրոնական շրջան (Սանկտ Պետերբուրգ)
Կենտրոնական շրջան | ||
Центральный район | ||
Երկիր | Ռուսաստան | |
---|---|---|
Ենթարկում | Սանկտ Պետերբուրգ | |
Համայնք | Սանկտ Պետերբուրգ | |
Քաղաքապետ | Մարիա Շչերբակովա | |
Հիմնադրված է | 1994 թ. | |
Մակերես | 17,12 կմ² | |
Բնակչություն | 214625[1] մարդ | |
Պաշտոնական կայք | gov.spb.ru/gov/terr/reg_center/ | |
| ||
Կենտրոնական շրջան, Սանկտ Պետերբուրգ քաղաքի վարչատարածքային միավոր։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը տեղակայված է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական պատմական մասում։ Հյուսիսային և արևելյան հատվածում է գտնվում Նևա գետը, հարավային սահմանն անցնում է Օբվոդնի ջրանցքով։ Արևմտյան սահմանը սկսվում է Դվորցովի կամրջից՝ ներառյալ Դվորցովի հրապարակը, Ադմիրալտեյսկի պողոտայի մի մասը, Գորոխովայա փողոցն ամբողջությամբ, Զագորոդնի պողոտայի մի հատվածը, Զվենիգորոդսկի փողոցը և Կոնստանտին Զասլոնով փողոցով դուրս է գալիս Օբվոդնի ջրանցքի ափ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական շրջանը կազմավորվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի 1994 թվականի մարտի 11-ի «Սանկտ Պետերբուրգի վարչատարածքային կառուցվածքի փոփոխության մասին» հրամանով, որի արդյունքում Ձերժինսկու, Կույբիշևի և Սմոլնինսկու շրջանների տարածքները միացվեցին։
Շրջանի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի կազմի մեջ մտնում է 6 օկրուգ՝
- Դվորցովի
- 78 քաղաքային օկրուգ
- Լիտեյնի
- Սմոլնինսկի
- Լիգովկա-Յամսկի
- Վլադիմիրի