Կերային ցանքաշրջանառություն

Կերային ցանքաշրջանառություն, միևնույն հողատարածության վրա գյուղատնտեսական մշակաբույսերի հաջորդական ցանք, հիմնականում կերային բազան ապահովելու նպատակով։ Կերային ցանքաշրջանառության մեջ գերակշռում են պտղափոխային, շարահերկային, խոտաբույսաշարահերկային տեսակները։

Կերային ցանքաշրջանառությունները կարող են լինել

  • ֆերմայամերձ
  • մարգագետնա-արոտային։

Ֆերմայամերձ ցանքաշրջանառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերմայամերձ ցանքաշրջանառություններում մեծ տեսակարար կշիռ ունեն կերային շարահերկ բույսերը, ինչպես նաև միամյա և բազմամյա խոտաբույսերը։ Այս ցանքաշրջանառությունները տեղադրվում են ֆերմաներին մոտ, որպեսզի հյութալի և կանաչ կերի փոխադրումը հեշտ լինի։

Մարգագետնա-արոտային ցանքաշրջանառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգագետնա-արոտային ցանքաշրջանառությունները կիրառվում են անասուններին կանաչ զանգվածով ապահովելու, ինչպես նաև արածեցնելու նպատակով։ Սովորաբար տեղադրվում են սակավաջուր, էրոզիայի ենթակա կամ տարածքի հեռավոր հատվածներում։ Այս ցանքաշրջանառություններում բազմամյա խոտաբույսերը թողնվում են 5-6 տարի և ավելի, ըստ որում առաջին 2-3 տարում (մարգագետնային ժամանակաշրջան) դաշտն օգտագործվում է որպես խոտհարք, իսկ հետագա տարիներին՝ որպես արոտավայր։ 4-6 տարի հետո, երբ դաշտը հարստանում է օրգանական նյութերով, ճմուտը վարում են (դաշտային ժամանակաշրջան) և 2-3 տարի այդտեղ մշակում միամյա բույսեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 391