Կիկինի պալատ
Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | քաղաք |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Առաջին հիշատակում | 1714 |
Ճարտարապետ | Անդրեաս Շլյուտեր |
Կառուցման ավարտ | 1720 |
Վերանորոգվել է | 1952-1956 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգություն |
Կիկինի պալատ ռուս.՝ Кикины палаты, ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «պետրոսյան բարոկկո» ոճով կառուցված։ Դա քաղաքի պատմության մեջ կառուցված առաջին պալատն էր։
Պետրոս Մեծ կայսեր (1682-1725) խորհրդական, ծովակալ Ալեքսանդր Կիկինի համար 1714-1720 թվականներին կառուցված այս պալատը նրա միակ պահպանված տունն է։ Հավանաբար նրա ճարտարապետն է եղել Անդրեաս Շլյուտերը։ Կառուցվել է Սմոլնի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետարան) շինությունից ոչ հեռու։ 1718 թվականին Կիկինը գլխատվել է արքայազն Ալեքսեյ Պետրովիչի առևանգումը կազմակերպելու համար, իսկ նրա տունը բռնագրավվել է ռուսական գանձարան։
1719-1727 թվականներին այստեղ են գտնվել Պետրոս Մեծի Կունտսկամերայի և նրա անձնական գրադարանի նյութերը։ 1720-ական թվականներին պալատը վերակառուցվել է։ 1733 թվականին այստեղ են տեղափոխվում այլ կառույցներ, այդ թվում՝ այրուձիի ջոկատի եկեղեցին։
1829 թվականին այն կրկին վերակառուցվել է Ալեքսանդր Շտաուբերտի ճարտարապետությամբ, իսկ բարոկկոյի ոճով կառուցված դեկորը ոչնչացվում է։
Լենինգրադի բլոկադայի ընթացքում Կիկինի պալատը խիստ տուժել է, բայց 1952-1956 թվականներին վերականգնվել ճարտարապետ Իրինա Բենուայի շնորհիվ՝ բերվելով նախկին տեսքի։ Այժմ այն ծառայում է որպես երաժշտական ուսումնարան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петров А. Н., Архитектурное наследство, М.1953, 141-147 էջեր
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիկինի պալատի մասին Սանկտ Պետերբուրգի հանրագիտարանում Արխիվացված 2017-05-29 Wayback Machine (ռուս.)