Կոլումբիայի համալսարան

Կոլումբիայի համալսարան
անգլ.՝ Columbia University
«Կոլումբիա» համալսարանի գրադարանի հին մասնաշենքը Նյու Յորքում
Տեսակմասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, գաղութային քոլեջներ, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և կազմակերպություն
Հիմնադրված է1754
Ընդհանուր անձնակազմ20 861 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունԱյվի Լիգա, Թվային գրադարանի ֆեդերացիա[2], LIGO գիտական համագործակցություն, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3][4], National Consortium for Teaching about Asia?[5], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[6], New York Genome Center?[7], Dryad?[8], ArXiv[9], The Research Collections And Preservation Consortium?[10], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[11][12], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[13], Կրթության ամերիկյան խորհուրդ[14], National Humanities Alliance?[15], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[16], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[17], Հետազոտական գրադարանների կենտրոն[18] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[19]
Երկիր ԱՄՆ[20][21]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
ՀասցեWest 116 St and Broadway, New York, NY 10027[1]
Կայքcolumbia.edu(անգլ.)
Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ)##
Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ)
Կոլումբիայի համալսարան, ԱՄՆ
 Columbia University Վիքիպահեստում

«Կոլումբիա» համալսարան (անգլ.՝ Columbia University), ԱՄՆ-ի առաջատար բուհերից։ Ստեղծվել է Նյու Յորքի Քինգս կոլեջի (Թագավորական կոլեջ, 1754 թվականից) հիման վրա։ 1758 թվականից Քինգս կոլեջը սկսել է շնորհել գիտական աստիճաններ։ 1784 թվականին մտել է Նյու Յորք նահանգի համալսարանի կազմի մեջ և վերանվանվել «Կոլումբիա» քոլեջ, 1787 թվականին դարձել է ինքնուրույն բուհ։

1912 թվականին նրան շնորհվել է համալսարանի կարգ։ «Կոլումբիա» համալսարանի կազմի մեջ են (1971)՝ «Կոլումբիա» քոլեջը, քաղաքական գիտությունների, փիլիսոփայության, մաթեմատիկայի և բնական գիտությունների, բժշկական ֆակուլտետները, իրավունքի, տեխնիկայի և կիրառական գիտությունների, ճարտարագիտական, գրադարանային գործի, ատամնաբուժական, արվեստների, հասարակական աշխատանքի և դիպլոմավոր մասնագետների դպրոցները։ «Կոլումբիա» համալսարանին կից են իգական Բարնարդ կոլեջը, մանկավարժական և դեղագործական կոլեջները, 26 մասնագիտացված ինստիտուտներ, հետազոտական կենտրոններ և գիտական ծրագրեր, որոնք զբաղվում են առանձին պրոբլեմների ու ռեգիոնների ուսումնասիրմամբ։ Կոլումբիայի համալսարանն ունի հայագիտական ամբիոն (1965 թվականից)։

Դասավանդվում են արվեստի պատմություն, հայոց լեզու, հայ գրականության պատմություն, հայ ժողովրդի պատմություն։ Դասախոսում են Ն. Գարսոյանը (ամբիոնի վարիչ), Գ. Մաքսուդյանը։ Ամբիոնը հրատարակում է հայագիտական ուսումնասիրություններ, կատարում թարգմանություններ։ 1971-1972 ուսումնական տարում «Կոլումբիա» համալսարանում սովորել է 17 հազար մարդ, աշխատել՝ 5, 5 հազար դասախոս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 524
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբիայի համալսարան» հոդվածին։