Կոմսություն (այլ կիրառումներ)

Կոմսություն (լատին․՝ comitatus, ֆր.՝ comte, անգլ.՝ shire, county, գերմ.՝ Grafschaft),

  1. Ֆեոդալիզմի դարաշրջանում ֆեոդալական ժառանգական տիրույթ, որ գլխավորում է կոմսը։
  2. Կիլիկիայի հայկական պետությունում կոմսություն էր Կոռիկոսը։
  3. Անգլալեզու մի շարք պետություններում վարչատարածքային միավոր։ ԱՄՆ-ում 46 նահանգներ բաժանված են ավելի քան 3 հզ. կոմսությունների։ Մեծ Բրիտանիայում գոյություն ունեն վարչական կոմսություններ և քաղաք-կոմսություններ։ Կոմսություններ կան նաև Ավստրալիական Միությունում, Նոր Զելանդիայում, Կանադայի որոշ նահանգներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 550