Կոն-Տիկի (լաստանավ)
Կիրառությունը | Նավ-թանգարան | |
---|---|---|
Կոչվել է ի պատիվ | Kon, Վիրակոչա | |
Երկիր | Նորվեգիա | |
Վայր | • Bygdøynes • Կոն-Տիկի թանգարան | |
Պաշտոնական կայք | www.kon-tiki.no |
«Կոն-Տիկի» (նորվ.՝ Kon-Tiki), նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալի` գերաններից պատրաստած լաստանավը։ Թուրն ու իր հինգ ուղեկից ընկերները սույն լաստանավով 1947 թվականին կատարեցին ճանապարհորդություն Ամերիկա աշխարհամասից դեպի Պոլինեզիա։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կոն-Տիկի» լաստանավը կառուցված է ինը գերաններից, որոնց երկարությունը տատանվում է 10-ից մինչև 14 մետր։ Կառուցված է այնպես, որ լաստանավի դիմացի հատվածը սուր ծայրը ունենա։ «Կոն-Տիկի» լաստանավի վրա տեղադրված էր ուղղանկյունաձև առագաստ, նավախելի մակույկաթի, ինչպես նաև երկու հատ զուգահեռ շարքով շվերտներ (տախտակներ, որոնք միացած են նավի տակից ջրի մեջ, և կատարում են ինչպես ղեկի, այնպես էլ ողնափայտի դեր)։ Այս հարմարանքները լիովին համապատասխանում են լաստանավերի կառուցման չափանիշներին, որոնք դեռևս հարյուրամյակներ առաջ ինկերը օգտագործել են օվկիոնոսային ճանապարհորդություններ կատարելիս առնվազն 50 ծովային մղոն հեռավորություններում։
«Կոն-Տիկի» լաստանավն իր անվանումը ստացել է Պոլինեզիայի բնակիչների հեքիաթային հերոսի անվանումից. ըստ լեգենդի, Կոնը անձրևի և քամու աստվածն էր, ով այստեղ է հայտնվել հարավից։ Նաև հայտնի է այն պատումը, որ Կոնը իր հետ բերել է տոհմակիցների մի խումբ, որոնք Պոլինեզիայի կղզիներում հիմնադրել են բնակավայրեր և զարկ տվել տեղի մշակույթին։
«Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգիա Թուր Հեյերդալ (1914—2002) — գիտարշավի ղեկավար։
- Նորվեգիա Էրիկ Հեսելբերգ (1914—1972) — ղեկապետ և նկարիչ։ Նա է «Կոն-Տիկի» լաստանավի առագաստի վրայի նկարի հեղինակը։
- Նորվեգիա Գերման Վաթցինգեր (1916—1986) — տեխնիկական հաշվարկների ճարտարագետ։ Գիտարշավի ժամանակ կատարել է աստղագիտական և հիդրոլոգիական հաշվարկներ։
- Նորվեգիա Կնուտ Հաուգլանդ (1917—2009) — ռադիոյի մասնագետ։
- Նորվեգիա Թուրսթեյն Ռոբյու (1918—1964) — ռադիոյի երկրորդ մասնագետ:.
- ՇվեդիաԲենգթ Դանիելսոն (1921—1997) — կատարել է կոկի պարտականությունները։ Ինչպես նաև հետաքրքրվել է գաղթերի տեսությունով։ Անձնակազմին օգնել է որպես թարգմանիչ, քանի որ միակն էր լաստանավի վրա, ով խոսում էր իսպաներեն։
Արշավախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կոն-Տիկի» լաստանավը պերուական Կալյաո նավահանգստից շարժվեց 1947 թվականի ապրիլի 28-ին։ Առաջին 50 կիլոմետրը լաստանավին քարշակում էր Պերուի ռազմածովային ուժերին պատկանող «Գուարդիան Ռիո» բուքսիրը։ Վերջինս լաստանավին հասցրեց մինչև Պերուական սառը հոսանքը։ Դրանից հետո ցամաքն առաջին անգամ անձնակազմի ներկայացուցիչները տեսան նույն թվականի հուլիսի 30-ին. դա Ֆրանսիական Պոլինեզիայի Պուկա-Պուկա կղզին էր։ Իսկ արդեն օգոստոսի 7-ին «Կոն-Տիկի» լաստանավը հասավ իր ճանապարհորդության վերջին կետին՝ Տուամոտու կղզեխմբի Ռառոիա օղակղզուն։
Այսպիսով «Կոն-Տիկի» լաստանավն անցավ ավելի քան 3770 մղոն տարածություն (կամ 6980 կիլոմետր) ուղիղ 101 օրվա ընթացքում. լաստանավի միջին արագությունը կազմում էր 1.5 ծովային հանգույց։
Գիտական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապացուցվել է, որ հնարավոր է Խաղաղ օվկիանոսը արևմտյան հատվածից հատելով Հարավային Ամերիկայի կենտրոնական մասից հասնել նպատակակետ. այս դեպքում Պոլինեզիա։
- Ապացուցվել է, որ կոկոսի սերմերը հնարավոր չէ պահպանել օվկիանոսի ջրի մեջ, իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ, որ կոկոսները օվկիանոսային հոսանքների օգնությամբ են հասել Պոլինեզիա։ Այսինքն, Հարավային Ամերիկայից կոկոսյան արմավենու պտուղները դեպի Պոլինեզիա են հասցրել լաստանավերով ճանապարհորդություն կատարող մարդիկ։
- Ճանապարհորդության ճամանակ «Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմի անդամները կենդանի վիճակում օձային թյունիկ տեսան (Gempylus serpens): Մինչև այդ այս ձկնատեսակին հազվադեպ անգամներ էին տեսել, այլն էլ ափին նետված՝ սատկած վիճակում։ Նրանք բացահայտեցին, որ օձային թյունիկը ցերեկն ապրում է օվկիանոսի շատ խորը շերտերում, իսկ գիշերը բարձրանում է վերև՝ կեր փնտրելու նպատակով. այս ձուկը նաև հիանալի կերպով արհեստական լուսավորությանն է ձգտում։
«Օսկար» մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կոն-Տիկի» լաստանավով Թուր Հեյերդալի կատարված գիտարշավը շատ ռեժիսորներ են էկրաններ բարձրացրել։ Առաջին ֆիլմը հենց գիտարշավի ղեկավարի՝ Թուրի կողմից է նկարահանվել։ «Կոն-Տիկի» ֆիլմը 1952 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի` որպես «Լավագույն լայնէկրան փաստավավերագրական ֆիլմ»։
Մեծ հաջողություններ է արձանագրել նաև Թուր Հեյերդալի «Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գիրքը։ Այն թարգմանվել է աշխարհի ավելի քան 70 լեզուներով, այդ թվում և հայերեն և տպագրվել է ավելի քան 50 միլիոն տպաքանակով։
Գիտարշավին է նվիրված նաև 2012 թվականին նկարահանված «Կոն-Տիկի» ֆիլմը, որը անվանակարգվել է որպես Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար։
Հետևորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի նոյեմբերի 7-ին ուղևորության մեկնեց «Կոն-Տիկի-2» (Kon-Tiki2) միջազգային գիտարշավը երկու լաստանավերով[1][2][3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heyerdahl, Thor; Lyon, F.H. (translator) (1950). Kon-Tiki: Across the Pacific by Raft. Rand McNally & Company, Chicago, Ill.
- Hesselberg, Erik (1950). Kon-Tiki and I : illustrations with text, begun on the Pacific on board the raft "Kon-Tiki" and completed at "Solbakken" in Borre. Allen & Unwin
- Andersson, Axel (2010) A Hero for the Atomic Age: Thor Heyerdahl and the Kon-Tiki Expedition (Peter Lang) ISBN 978-1-906165-31-4
- Thor Heyerdahl: Kon-Tiki. Ein Floß treibt über den Pazifik, ISBN 3550068603
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kon-Tiki2 Expedition. News» (անգլերեն) — Новости на официальном сайте экспедиции «Кон-Тики-2». Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Экипаж «Кон-Тики 2» проплывёт 10 тысяч километров на двух плотах в открытом океане». Вести.Ru. 2015 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Триумф рекламы и упаковки: «Кон-Тики-2» поймала лишь три небольшие рыбки». ИА Regnum. 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хейердал, Тур Путешествие на «Кон-Тики» / пер. с норв. Л. Головина, А. Комарова. — М.: Детгиз, 1957.
- Музей «Кон-Тики» / Официальный сайт
- Kon-Tiki Museet
- Andøy Historielag med nærmere omtale av Torstein Raaby Արխիվացված 2008-07-05 Wayback Machine
- Kon-Tiki Museum
- National NC-173 receiver Արխիվացված 2016-08-23 Wayback Machine
- Quick Facts: Comparing the Two Rafts: Kon-Tiki and Tangaroa Azerbaijan International, Vol 14:4 (Winter 2006)
- Testing Heyerdahl's Theories about Kon-Tiki 60 Years Later: Tangaroa Pacific Voyage (Summer 2006) Azerbaijan International, Vol 14:4 (Winter 2006)
- Kon-Tiki in Reverse: The Tahiti-Nui Expedition Արխիվացված 2012-07-01 Wayback Machine
- TV2Sumo WebTV programme "Ekspedisjonen Tangaroa" (Tangaroa Expedition) – Norsk Արխիվացված 2009-02-01 Wayback Machine
- Acali 1973 – expedition by raft across Atlantic Librarything, 2007
- Hsu-Fu 1993 – bamboo raft across Pacific (west to east) Արխիվացված 2013-01-14 Wayback Machine personal.psu.edu
- Kon-Tiki 1947 Documentary
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոն-Տիկի (լաստանավ)» հոդվածին։ |
|