Կորո

Բնակավայր
Կորո
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
ՀամայնքMunicipio Colina? և Municipio Miranda?
Հիմնադրված էհուլիսի 26, 1527 թ.
Մակերես44 կմ², 7,85 հեկտար, 66,8 հեկտար
ԲԾՄ17±1 մետր
Բնակչություն265 569 մարդ (2020)
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ0268
Փոստային դասիչ4101
Պաշտոնական կայքmiranda-falcon.gov.ve
Կորո (Վենեսուելա)##
Կորո (Վենեսուելա)

Կորո (անգլ.՝ Coro), Վենեսուելայի արևմուտքում գտնվող ամենահին քաղաքն է։ Կորոն Ֆալկեն նահանգի մայրաքաղաքն է։ Քաղաքը հիմնադրվել է 1527 թվականի հուլիսի 26-ին՝ Ժուան դե Ամպիեսի կողմից։ Սկզբում քաղաքը կոչվել է Սանտա Անա դե Կորո։ Այժմ Կորո քաղաքը գտնվում է Պարագուանա թերակղզու հարավում՝ ափամերձ հատվածում, որը տեղակայված է Մեդանոս դե Կորո Ազգային պարկից հյուսիս և դե Կորո լեռնաշղթայից դեպի հարավ։ Մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Լա Վելա դե Կորո նավահանգստից, Կարիբյան ծովին զուգահեռ՝ Էնսենադա դե Լա Վելայի և Գոլֆետե դե Կորոյի միջև։

Քաղաքն ունի մշակութային ավանդույթ, որի համաձայն այն հանդես է գալիս որպես քաղաքային բնակավայր, և այն հիմնադրվել է իսպանացի աշխարհակալների կողմից։ Այն Վենեսուելա նահանգի առաջին մայրաքաղաքն էր։ 1531 թվականին Հարավային Ամերիկայի երկրներից առաջինն էր, որտեղ ընտրվեց եպիսկոպոս։ Քաղաքը նաև ամերիկացիների առաջին գերմանական գաղութն էր՝ Վալսերի գլխավորությամբ։ Այդ ժամանակ քաղաքը հայտնի էր Նեու-Աուդսբուրգ անվանումով։

Անկախության նախընթացը և Վենեսուելայում գերիշխող դասերի պաշտպանումը ծագել է Կորո քաղաքում։ Քաղաքը նաև համարվում է հանրապետական դարաշրջանում Վենեսուելական դաշնակցական շարժման օրրան։

Քաղաքի պատմության, մշակույթի և նրա լավ պահպանված գաղութային ճարտարապետության շնորհիվ «Կորոն և նրա նավահանգիստ Լա Վելան» 1993 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, դրանով իսկ դարձել է Վենեսուելայի առաջին օբյեկտը, որը ներառվել է այդ ցանկում։ 2005 թվականին Կորոն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում[1]։

Քաղաքի անվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է իսպանական ոճով։ Հիմնադրվելուց հետո քաղաքը կոչվեց Սանտա Անա դե Կորո, ինչպես, ըստ կաթոլիկ օրացույցի, անվանվում էին Ամերիկայի նոր քաղաքները։ Ըստ ավանդույթի, կորո բառն առաջացել է կուրիանա (curiana) բառից, որը նշանակում է «քամիների քաղաք»[2]։ Սակայն, ըստ իսպանական բառարանի, կուրիանա նշանակում է «հյուսիսարևմտյան քամի» և ծագում է լատինական կաուրու բառից։

Վաղ պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո քաղաքը հիմնադրվել է 1527 թվականի հուլիսի 26-ին՝ Ժուան դե Ամպիեսի կողմից։ Ամպիեսները պայմանավորվեցին հարգել տեղական իշխանության գերագույն հեղինակությունը։ Այդ ժամանակ Կորո քաղաքը բնակեցված էր տարածաշրջանի բնիկներով և Caquetio ժողովուրդներով։ Այս ուխտն առաջին անգամ խախտվել է 1529 թվականին, քաղաքի առաջին նահանգապետ և գեներալ-մայոր՝ Ամբրոսիուս Էհինգերի կողմից, որը ներկայացնում էր Վալսերը։ Նրա ընտանիքն ստացել է Վենեսուելա նահանգը (Կլեին-Վենեդիգ) Կառլոս V կայսրի կողմից՝ հետազոտական աշխատանքների, հիմնադիր քաղաքների և Կաբո դե լա Վելա տարածքի հսկայական ռեսուրսների շահագործման համար։

Կորոյից դեպի Անդեր լեռնաշղթա և Օրինոկո գետ, կատարած մի քանի արշավանքների շնորհիվ հայտնաբերվել է Էլդորադո երկիրը։ Արշավանքների շնորհիվ նաև հայտնաբերվել են շատ ավելի մեծ տարածքներ։

1636 թվականին քաղաքն այլևս չէր համարվում եպիսկոպսական նստավայր։

Անկում և վերելք

[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի ընթացքում Կորո քաղաքը վնասվել է փոթորիկից և պիրատների արշավանքներից։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին քաղաքը հասնում է գաղութային գագաթնակետին։ Հատկանշական է, այս ժամանակաշրջանում պահպանված քաղաքի լավագույն շենքերը։

1795 թվականին սկսվում է ապստամբություն։ Այդ ժամանակ Սիերա դե Կորոյում գերակշռում էին սոցիալական ուժերը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոն գտնվում է Կորո մարզի հյուսիսում՝ Վենեսուելայի եզրային մասի և Կորդիլլերա դե Մերիդայի միջև։ Ներառում է չորատնկային բուսականության ափամերձ դաշտը, որը ներառում է Ֆալկոն նահանգի արևմտյան մասը։ Հյուսիսային հատվածում գտնվում է Մեդանոս Իսթմուսը, որտեղ հայտնաբերվել է ավազակույտերի կամ ավազի դաշտեր, որոնք ձևավորվել են պասսատների և օվկիանոսների հոսանքների կողմից։

Կորո քաղաքն ունի տաք կլիմայական պայմաններ։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է մոտ 382 մմ։ Ամենատեղատարափ անձրևները տեղի են ունենում հոկտեմբեր և դեկտեմբեր ամսիների միջև։ Միջին ջերմաստիճանը 28.9 °C, նվազագույնը՝ 25 °C, իսկ առավելագույնը կազմում է 34 °C։

Քաղաքում եղանակն արևոտ է, տարեկան միջին հաշվով արևոտ օրերի թիվը կազմում է 3100 ժամ։ Այն բնութագրվում է մեծ ուժային քամիներով, կարող է գրանցվել 35 կմ/ժ քամու արագություն։

Քաղաքականություն և կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաքաղաքի կարգավիճակի պատճառով, Կորոն քաղաքային կենտրոն է, որի շուրջն է տեղի ունենում Ֆալկոնի քաղաքական կյանքը։ Այն քաղաքական և վարչական կենտրոն է, որտեղ գտնվում է նահանգի կառավարության նստավայրը, տարածաշրջանի խորհրդի օրենսդիր մարմինը, դատարանները։ Այստեղ են բնակվում Nacional Experimental համալսարանի ռեկտոր Francisco de Miranda, կառավարիչը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մեծամասնությունը։

Ներկայումս մարզպետը և քաղաքապետը նախագահ Հուգո Ռաֆայել Չավեզ Ֆրիասի հետևորդներն են։ 2007 թվականի դեկտեմբերին իրականացվեցին ընտրություններ, սահմանադրական բարեփոխումների առաջարկությունների հանրաքվե։ Բնակչության 57.08% դեմ էր սահմանադրական բարեփոխումներին։ 2008 թվականին կայացած ընտրությունների ժամանակ քաղաքապետ ընտրվեց իշխող կուսակցության (PSUV) անդնամերից, թեև քաղաքում անցկացված ընտրություններում քաղաքապետը քիչ ձայներ է ստացել։

2010 թվականի սեպտեմբերին կայացած Ազգային ժողովի ընտրություններից, Ֆալկոնի և Միրանդայի քաղաքապետներից, կազմվեց պետության երրորդ շրջանակը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորո» հոդվածին։