Կուրուցներ
Կուրուցներ (հունգարերեն kuruook, ուշ լատին․՝ cruciati-խաչակիրներ բառից), հակահաբսբուրգյան խռովարարներ Հունգարիայի թագավորությունում (16-րդ դար)։ Կուրուցներ անվանումն առաջին անգամ գործածվել է Դոժի Դյորդի 1514 թվականի ապստամբության օրերին։
17-րդ դարի և 18-րդ դարի սկզբին Կուրուցներ են կոչվել հակահաբսբուրգյան ազատագրական շարժման մասնակից գյուղացիներն ու ազնվականները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 36)։ |