Համրուն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Համրուն | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Southern Region (Nofsinhar)?[1][2] | ||||
Մակերես | 11 կմ² | ||||
ԲԾՄ | 40 մետր | ||||
Բնակչություն | ▼9244 մարդ (մարտի 31, 2014)[3] | ||||
Պաշտոնական կայք | il-hamrun.com(մալթ․) | ||||
| |||||
Համրուն (մալթ.՝ Ħamrun), քաղաք Մալթայի հարավային մասում, Մեծ նավահանգստի գոտում։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալնորով բնակչության թվաքանակը եղել է 9 244[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկա տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել առնվազն երկու հազար տարի առաջ, ինչի վկայությունն են մերձակա ժայռերում փյունիկեցիների կատարած թաղումները, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների արդյունքում։
Սուրբ Հովհաննեսի ուխտի ասպետների տիրապետության ժամանակներում այս վայրերը եղել են բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների, մեծահարուստների որսի ու հանգստի սիրած վայրերից մեկը։
19-րդ դարում սկսվել է բնակավայրի բուռն զարգացման ու աճի նոր փուլը։ 1875 թվականին օծվել է նոր՝ Կաետան Տիենացու եկեղեցին։ 1881 թվականին բնակավայրը, որ այն ժամանակ կոչվում էր Սուրբ Հովսեփի գյուղ (Casale San Giuseppe), ստացել է առանձին եկեղեցական ծխի և առանձին վարչական կենտրոնի կարգավիճակ։
Մշակույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համրունն աստիճանաբար վերածվել է մշակույթների խառնարանի։ Դա վերաբերում է նաև այստեղ պատրաստվող կերակրատեսակներին, որոնք պարունակում են իտալական, սիրիական, արևմտաաֆրիկյան, աֆղանական, թուրքական խոհանոցներին բնորոշ տարրեր[5][6][7]։ Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ ամեն տարի Համրունում կազմակերպվում է շոկոլադի փառատոն, որի ընթացքում Մալթայի տարբեր բնակավայրերից ժամանած շոկոլադագործները ցուցադրում են իրենց վարպետությունը[8][9][10]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաշ Շամրա մարտկոցը - 1798 թ.
- Կլոր աշտարակը, ջրամատակարարման աշտարակ - XVII դար[11]
- Սուրբ Կաետան ծխական եկեղեցին
- Աստվածամոր եկեղեցին
- Անարատ հղության եկեղեցին
- Աստվածամոր մատուռը
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համրունը բարեկամական սերտ կապեր է հաստատել իտալական Շիլլա քաղաքի հետ[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլոր աշտարակը (Il-Monument tat-Tromba)
- Ծխական եկեղեցին
- Եկեղեցու ներսը
- Եկեղեցական տոնին նախորդող գիշերվա լուսավորությունը
- Աստվածամոր եկեղեցին
- Անարատ հղության եկեղեցին
- Աստվածամոր մատուռը
- Համրունցի անվանի դերասան և երգիչ Օրեստ Կիրկոպի կիսանդրին
- Քաղաքի կենտրոնական փողոցը, որ կրում է Սուրբ Հովսեփի անունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/DLG/Department%20for%20Local%20Government/Pages/Commitees.aspx#:~:text=to%20increase%20to%206%20Regional%20Councils%20in%20November%202021
- ↑ https://legislation.mt/eli/cap/363/eng
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Malta's First Afghani Restaurant Has Landed in Ħamrun And It's Ethnic Perfection». lovinmalta.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Why Ħamrun Deserves Recognition And Regeneration». lovinmalta.com.
- ↑ «Ħamrun Pizzeria Being Called 'The Best in Malta' gets Perfect Review Record». lovinmalta.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Clear Your Schedule - Ħamrun Is Hosting A Chocolate Festival Tomorrow!». lovinmalta.com.
- ↑ «THE ĦAMRUN CHOCOLATE FESTIVAL - Visitmalta - The official tourism website for Malta, Gozo and Comino». www.visitmalta.com.
- ↑ Ltd, Allied Newspapers. «Ħamrun Chocolate Festival». Times of Malta.
- ↑ Round Tower (Water Tower) - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands
- ↑ «Twinning». localgovernment.gov.mt. Government of Malta. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20140416031228/http://www.hamrunspartansfc.com/
- https://web.archive.org/web/20130605043045/http://hamrunliberty.com/
- http://www.sdcmuseum.org
- http://www.abbatinikuncizzjonihamrun.webs.com Արխիվացված 2019-02-01 Wayback Machine
- https://web.archive.org/web/20101203153837/http://www.parroccakuncizzjonihamrun.org/
- https://web.archive.org/web/20100112042757/http://www.festakuncizzjonihamrun.com/
- www.bandakuncizzjoni.com Արխիվացված 2018-03-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համրուն» հոդվածին։ |
|