Հաճի-Հապիպլի
Գյուղ | ||
---|---|---|
Հաճի-Հապիպլի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Երկրամաս | Պելյանի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▲756 մարդ (2023)[1] | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Հաճի-Հապիպլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Պելյանի գավառակում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվել է Անտիոք քաղաքից Մուսա լեռ տանող ճանապարհի եզրին՝ լեռան հարավային ստորոտում։ Շրջապատված է պտղատու ծառերի այգիներով, ունի գեղատեսիլ և առողջարար բնություն։ 1913 թվականին ուներ 220, 1939 թվականներին՝ 300 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում շերամապահությամբ, մետաքսագործությամբ, նաև հողագործությամբ, որմնադրությամբ։ Կար եկեղեցի (սուրբ Աստվածածին, հիմնադրման տարեթիվն անհայտ է) և դպրոց։
Մուսա լեռան ինքնապաշտպանական կռիվների մասնակից յոթ գյուղերից մեկն էր։ Գյուղի պատմական հուշարձաններից էր Թալիլա (Թալայլու) վանքը, որը նաև ուխտատեղի էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1919-1939 թվականներին եղել է ֆրանսահպատակ Սիրիայի կազմում։ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ Ֆրանսիան Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, Խդրբեկի հայ բնակիչները գաղթեցին Սիրիա, ապա՝ Լիբանան, որտեղից նրանց զգալի մասը 1946-1947 թվականների մեծ հայրենադարձության ժամանակ ներգաղթեց Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատեց Երևանում, Լենինականում ու Էջմիածնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 242)։ |