Ազգերի հարստություն

Գրքի առաջին էջը (1776 թվականի լոնդոնյան հրատարակությունը)

Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ (անգլ.՝ An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations), շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթի հիմնական աշխատությունն է, որը հրապարակվել է 1776 թվականի մարտի 9-ին շոտլանդական լուսավորության ժամանակ։ Գիրքը մեծ ազդեցություն է կատարել

Գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1775-1776 թթ.: Այդ պատճառով, երբ որ գրքի մեծ մասում ասվում է իրերի իրական դրության մասին, պետք է հաշվո առնել իրերի այն դրությունը, որը եղել է այն կամ ավելի վաղ ժամանակ։ Երրորդ հրատարակությունում (1784 թ.) մի քանի հավելում է կատարած, մասնավորապես անդրադարձ մաքսերի և խրախուսադրամների գլուխներին։ Գիրքը մեծ ազդեցություն է ունեցել տնտեսագիտության տեսության և մասնավորապես քաղաքական տնտեսագիտության վրա։

Տարբեր ժամանակներում տարբեր տնտեսագիտական դպրոցներ ազգային հարստության աղբյուրին տվել են տարբեր մեկնաբանություններ։

  1. Մերկանտելիստները հարստության աղբյուր էին համարում արտաքին առևտուրը, իսկ նրա ունիվերսալ ձևը ազնիվ մետաղը։
  2. Ֆիզիոկրատները արտադրության միակ ոլորտը, որտեղ ստեղծվում է ազգային հարստությունը համարում էին գյուղատնտեսությունը։
  3. Ադամ Սմիթը հարստության ստեղծման աղբյուրը կապում էր արտադրողական աշխատանքին, հետևապես նաև նյութական արտադրության հետ։
  4. Կառլ Մարքսը ազգային հարստությունը ներկայացնում է որպես ապրանքների հսկայական հավաքածու, իսկ ինչը աշխատանքի արդյունք չէ սոցիալական հարստություն չէ։
  5. Ալֆրեդ Մարշալը հարստությունը համարում է որպես նյութական և ոչ նյութական բարիքների ամբողջություն։

Այսպիսով կարելի է առանձնացնել ազգային հարստության բնորոշումները նեղ և լայն առումներով։

Նեղ իմասով ազգային հարստությունը առանձին մարդկանց, ձեռնարկությունների, պետությանը պատկանող նյութական բարիքների ամբողջությունն է։ Որպես կանոն սա ունի դրամական արտահայտություն։

Լայն առումով ազգային հարստությունը ընդգրկում է նաև այն ոչ նյութական հոգևոր արժեքները, որոնց տնօրինում է երկիրը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]