Մակարդախոտ
Մակարդախոտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
| ||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Galium L. (1753) | ||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||
Մածնի, կտրածի խոտ, կառչուկ, | ||||||||||||
|
Մակարդախոտ (լատին․՝ Galium), մածնի, կտրածի խոտ,ղալիոն, կառչուկ, կաթնախոտ, քրքմեղ, մակարդախոտ կառչուն, պիլիսկի, վժվժուկ,հովվի քամոց, տորոնազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Տորոնազգիների ընտանիքին պատկանող, 60-150սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։ Ունի հանգույցներ և միջհանգուցային տարածություններ ունեցող նուրբ, կողավոր, կոր ցողուն։ Ցողունի կողերն ու տերևաթիթեղի կենտրոնական ջիղը ծածկված է մանր, դեպի ետ ծռված մազիկներով։ Տերևներն ունեն օղակադիր դասավորություն։ Հիմնականում ծաղկում է ամռանը։ Ծաղիկները սպիտակ են կամ կանաչավուն, հավաքված են նոսր, կեղծ հևանոցների ձևով, բաժակը բացակայում է, ծաղկապսակը քառաթերթ է՝ հիմքում ձուլված թերթիկներով, առէջներնը 4-ն են։ Պտուղը չոր է, համայա գնդաձև, բացվում է երկու կարով, ծածկված է կեռ փշիկներով։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 400, Հայաստանում՝ 31 տեսակ՝ Մակարդախոտ իսկական (G. verum), Մակարդախոտ գարնանային (G. vernum), Մակարդախոտ Մայմեխի (G. majmechense), Մակարդախոտ ա մ են աբարակ (G. tenuissimum) և այլն։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռներում, հաճախ՝ նաև ենթալպյան և ալպյան գոտիներում։ Աճում է մարգագետիններում, անտառի բացատներում և եզրերին, քարքարոտ և խճոտ լանջերին, հաճախ՝ աղբոտ վայրերում։ Մակարդախոտ Սեվանին (G. sevanense) հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Սպիտւսկասարի լանջերին) և Մակարդախոտ Սոսնովսկուն (G. sosnowskyi)՝ Գեղամա լեռնաշղթայում (աճում է հրաբխային քարացրոններում, քարքարոտ և խճոտ լեռնալանջերին)։ Այս տեսակները ՀՀ բնաշխարհիկներ են։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը հատվածավոր է, փռվող, տարածվող կամ կանգուն, քառանիստ, փշապատ կամ մերկ, բարձրանում է՝ 5-50 սմ Տերևներն ամբողջական են՝ կեղծ տերևանութներում։ Ծաղկաբույլը կիսահովանոցանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, սպիտակ, դեղնավուն կամ դեղին։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը չոր, երկընկուզիկ է։
Կիրառում և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդ, սապոնիններ, վիտամին C, տանիններ, կարմիր ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ցավազրկող, լուծողական։ Մեղրատու է։ Մակարդախոտ Քյափ ազին (G. kiapazi) հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Վարդաձոր գյուղ), աճում է ալպյան գոտուքարքարոտ լանջերին, Մակարդախոտ Դեկենին (G. decaisnei)՝ Սյունիքի մարզում (Նռնաձոր գյուղ)՝ ստորին և միջին լեռն, գոտիների գիհու նոսրանտառներում, կրային լանջերին, Մակարդախոտ վալանտանմանը (G. valantioides) կովկասյան բնաշխարհիկ է, աճում է Լոռու մարզում (Ձորագետի վերին հոսանքում, վերնագավառում)՝ խոտածածկ լանջերին, թփուտների մացառուտներում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմանիշներ գիտական անվանում[1]։
- Aparinanthus Fourr. (1868)
- Aparine Guett. (1754)
- Aparinella Fourr. (1868)
- Aspera Moench (1794)
- Bataprine Nieuwl. (1910)
- Chlorostemma Fourr. (1868)
- Eyselia Neck. (1790)
- Galion St.-Lag. (1880), orth. var.
- Gallion Pohl (1810), orth. var.
- Gallium Mill. (1754), orth. var.
- Relbunium (Endl.) Hook.f. (1873)
- Trichogalium Fourr. (1868)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Список синонимов рода Galium L. в базе данных Королевских ботанических садов Кью(անգլ.) (Ստուգված է 2 Հոկտեմբերի 2009)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Имханицкая, Н. Н. Семейство мареновые (Rubiaceae) // Жизнь растений. В 6 т. / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 353-358. — 300 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարդախոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարդախոտ» հոդվածին։ |
|
|