Մանիկ Աճեմյան
Մանիկ Աճեմյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, լրագրող և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Մանիկ Աճեմյան Վիքիդարանում |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանիկ Աճեմյան (մարտի 25, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող, 1995 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։ 2015 թվականին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1955 թվականի մարտի 25-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Լրագրողական աշխատանքային կենսագրությունը սկսել է «Պիոներ կանչ» թերթից, որտեղ տպագրել է առաջին բանաստեղծությունը։
Հիմնել է «Արեգնածին» գրական բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայ բարեգործական ընդհանուր միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի հայորդյաց տան գրական-ստեղծագործական դասարանը։ Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում բացել է «Երեք սերունդների բանավեճի գրական սրճարան» ակումբը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամառ. կիրակի, Երևան, 2012։
- Սահմանն անսահմանի, 2010։
- Առավոտ լուսո, Երևան, 2004։
- Ինը երգ և սեր, Երևան, 1992։
- Երազ և գույն, Երևան, 1990։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության պատվոգրի՝ հայ գրականության քարոզչության գործում ունեցած ավանդի համար։
- 1982 թվականին արժանացել է ՀԽՍՀ Լուսավորության նախարարության պատվոգրի։
- 2015 թվականին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիկ Աճեմյան» հոդվածին։ |
|