Մետր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետր (այլ կիրառումներ)
Մետր (հին հունարենից՝ μέτρον - չափ, չափիչ), երկարության չափման միավոր է միավորների մետրական և միջազգային համակարգերում։ Նշանակվում է մ (միջազգային նշանակումը՝ m)։ Սկզբնականորեն որոշված է եղել որպես հասարակածից մինչև Հյուսիսային Բևեռ եղած հեռավորության մեկ տասը հազարերորդը։ 1983-ից սկսած մետրը համարվում է այն երկարությունը, որը լույսը վակուումում անցնում է 1/299 792 458 վայրկյանում"[1]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարության միասնական չափի միավոր ունենալու անհրաժեշտությունը Եվրոպայում առանձնապես ուժեղ զգացվեց XVII դարից սկսած, երբ զարգացում էր ապրում գիտությունը։ 1668 թ. իր մի աշխատությունում անգլիացի փիլիսոփա և լեզվաբան Ջոն Ուիլքինսն առաջարկում է մտցնել «ունիվերսալ չափ» (universal measure[2])։ Առաջին անգամ մետր բառը հանդիպում է 1675 թ. իտալացի գիտնական Տիտո Բուրատինիի (իտալերեն՝ Tito Livio Burattini) Misura Universale, աշխատության մեջ, որտեղ նա գործածում է հունարեն μέτρον καθολικόν (մետրոն կաթոլիկոն) արտահայտության իտալերեն metro cattolico (նշ. կաթոլիկ չափ), ձևը, որի հիմքում պետք է լիներ որևէ բնական երևույթ[3]։
Առաջին անգամ մետրի սահմանումն առաջարկել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Թալեյրանը որպես՝
- այն ճոճանակի երկարություն, որի տատանման կիսապարբերությունը 45° լայնությունում 1 վրկ է։ Այսօրվա միավորներով այդ երկարությունը կազմում է մ։ Այս սահմանումը, սակայն, կիրառություն չգտավ։
Սահմանումների ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1790 մայիսի 8՝ Ֆրանսիայի ազգային ժողովը որոշում է, որ նոր մետրի երկարությունը պետք է լինի հավասար մեկ վայրկյանի հավասար կիսապարբերությունով ճոճանակի երկարությանը։
- 1791 մարտի 30՝ Ֆրանսիայի ազգային ժողովը Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի օգտագործման համար ընդունում է նոր սահմանում մետրի համար, որ այն հավասար է Փարիզով անցնող միջօրեականի հասարակածից մինչև հյուսիսային բևեռ հեռավորության մեկ տասը միլիոներորդ մասը։
- 1795 թ.՝ Մետրի ժամանակավոր արույրե էտալոնի պատրաստումը։
- 1799 դեկտեմբերի 10՝ Ֆրանսիայի ազգային ժողովը հաստատում է 1799 թ. հունիսի 20-ին պատրաստված մետրի պլատինե ձողը, որպես վերջնական էտալոն։
- 1889 սեպտեմբերի 28 Կշիռների և չափերի 1-ին գլխավոր կոնֆերանսը (անգլերեն՝ General Conference on Weights and Measures (CGPM)) որպես մետրի չափ է ընդունում սառույցի հալման ջերմաստիճանում չափված 10% իրիդիում պարունակող պլատինե համաձուլվածքի վրա նշված երկու գծերի հեռավորություն։
- 1927 հոկտեմբերի 6՝ Կշիռների և չափերի 7-րդ ԳԿ-ը մետրի համար ընդունում է նոր որոշում որպես 0 °C-ում պլատինա-իրիդիումային համաձուլվածքից պատրաստված ձողի վրա նշված երկու գծերի առանցքների միջև եղած հեռավորությունը։
- 1960 թ. Ընդունվում է որպես մետրի էտալոն մարդու պատրաստած առարկաներից հրաժարվելու որոշում։ 1960 հոկտեմբերի 14՝ Կշիռների և չափերի 11-րդ ԳԿ-ը մետրի համար որպես չափ է սահմանում վակուումում 86Kr-ի ատոմի 2p10 և 5d5 քվանտային մակարդակների միջև եղած ալիքի երկարության 1 650 763.73 պատիկին[4]։
- 1983 հոկտեմբերի 21 Կշիռների և չափերի 17-րդ ԳԿ-ը մետրը սահմանում է որպես վակուումում վայրկյանի 1/299 792 458 մասում լույսի անցած ճանապարհ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «17th General Conference on Weights and Measures (1983), Resolution 1». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
- ↑ Wilkins, John (1668), An Essay Towards a Real Character, And a Philosophical Language (PDF), London: Gillibrand.
- ↑ George Sarton (1935). «The First Explanation of Decimal Fractions and Measures (1585). Together with a History of the Decimal Idea and a Facsimile (No. XVII) of Stevin's Disme». Isis. 23 (1): 153–244.
- ↑ Barbrow & Judson 1976, appendix 6.
- ↑ Taylor and Thompson (2008a), Appendix 1, p. 70.
|