Միքելանջելո

Միքելանջելո
իտալ.՝ Michelangelo di Lodovico Buonarroti Simoni
Ի ծնեMichelangelo di Lodovico di Leonardo di Buonarroti Simoni
Ծնվել էմարտի 6, 1475[1][2][3][…]
ԾննդավայրԿապրեզե Միկելանջելո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5]
Մահացել էփետրվարի 18, 1564[6][1][2][…] (88 տարեկան)
Վախճանի վայրըՀռոմ, Պապական մարզ[4][3][5]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Ազգությունիտալացի
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՖլորենցիայի համալսարան[7]
ՈւսուցիչԴոմենիկո Գիրլանդայո, Բերտոլդո դի Ջովաննի և Անջելո Պոլիցիանո[7]
Ստեղծագործություն(ներ)Դավիթ, Պիետա, Մեռնող ստրուկը, Ահեղ դատաստան, Մադոննա Դոնի, Մադոննան աստիճանների մոտ, Կենտավրոսների ճակատամարտ, Հաղթանակի ոգին, The Deposition?, Ռոնդանինի պիետա, Սիքստինյան կապելլայի առաստաղ, Rebellious Slave?, Սուրբ Մաթեոս, Մեդիչիների ժամատուն, Բաքոս (Միքելանջելո), Բրուտոս, Հռոմի Սուրբ Պետրոս տաճար, Slaves? և Լաուրենցիանա գրադարան
ՈճԲարձր վերածնունդ[3] և Վերածննդի գեղանկարչություն
Ժանրքրիստոնեական արվեստ[3] և հոմոէրոտիկա
Մասնագիտությունքանդակագործ, գծագրող, նկարիչ, ճարտարապետ, բանաստեղծ, ճարտարագետ, general contractor, գրող և վիզուալ արտիստ
Գործունեությունըքանդակագործ
գեղանկարիչ
ճարտարապետ
պոետ
փիլիսոփա
Ծնողներհայր՝ Lodovico di Leonardo Buonarroti Simoni?[8], մայր՝ Ֆրանչեսկա դի Ների դել Մինիատո Սիենա[8]
Ստորագրություն
Изображение автографа
Միքելանջելո Վիքիքաղվածքում
 Michelangelo Buonarroti Վիքիպահեստում

Միքելանջելո Բուոնարոտի (իտալ.՝ Michelangelo di Lodovico di Leonardo di Buonarroti Simoni, մարտի 6, 1475[1][2][3][…], Կապրեզե Միկելանջելո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5] - փետրվարի 18, 1564[6][1][2][…], Հռոմ, Պապական մարզ[4][3][5]), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքելանջելոն իր «Դավիթ» քանդակը ավարտել է 1504 թվականին

Միքելանջելոն ծնվել է տոսկանական Կապրեզե քաղաքում, Արեցոյի մոտ, ֆլորենցիացի սնանկացած ազնվական Լոդովիկո Բուոնարոտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թվականներին Միքելանջելոն հաճախել է Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիան։ Մանուկ հասակում ապրել ու դաստիարակվել է Ֆլորենցիայում, այնուհետև որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։

1488 թվականին Միքելանջելոն ընդունվում է անվանի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց։ Այդտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում է հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի քաղաք։

1494-1495 թվականներին Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվականին նա նորից գնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ Ջիրոլամո Սավոնարոլան և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Բաքոսը»։

1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ 1503-1505 թվականներին կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգեի մադոննան» և այլ ստեղծագործություններ։

1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Հուլիոս Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Շղթայված ստրուկը», «Մեռնող ստրուկը» և «Լիա» քանդակները։

Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կրոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Իր երկրային կյանքում համեստ կենցաղավարությամբ աչքի ընկած, մշտապես քչով բավարարված այդ բազմաքանքար մեծությունը մահից առաջ թելադրել է իր կտակը իրեն բնորոշ լակոնիկ ոճով.

Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս։

Ստեղծագործության հակիրճ բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործություններում Միքելանջելոն կատարյալ կերպով մարմնավորել է հումանիզմի՝ մարդասիրության մեծ գաղափարները, կոթողայնորեն արտացոլել մարդու գեղեցկությունն ու անսահման կարողությունները։ Նա համարվում է արվեստի մեջ բարոկկո ոճի, մաներայնության հիմնադիրը[9]։ Հատկապես 1520 թվականից հետո նրա ստեղծած գործերում վառ կերպով արտահայտված են բարոկկոյի միտումները, նոր մտածողությունը, հեղինակի մեծագույն տենչը՝ ներշնչելու մարդուն, որ ինքը բարձրագույն էակ է՝ մնացած արարածներից տարբերվող։

Միքելանջելոն Արևմուտքի առաջին արվեստագետն է, ում կենսագրությունը հրատարակվել է դեռևս իր կենդանության օրոք։ Ընդ որում՝ այդ կենսագրություններից մեկի հեղինակը՝ համբավավոր Ջորջո Վազարին, պնդում էր, որ Միքելանջելոյի աշխատանքները կապրեն ավելի երկար, քան շատ ու շատ այլ նկարիչների կամ քանդակագործների որևիցե ստեղծագործություն։ Նա ավելացնում էր, որ Միքելանջելոն գերազանց վարպետ է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք արվեստներում՝ նկարչությունում, քանդակագործությունում, ճարտարապետությունում[10](Վազարին տեղյակ չէր, որ բազմաթիվ ուսումնասիրողների կողմից Վերածննդի տիտան հռչակված Լեոնարդո դա Վինչիի արժանավոր մրցակից այդ բազմակի հանճարը նաև հրաշալի բանաստեղծություններ է հեղինակել)։ Հարկ է հավելել նաև, որ դեռ կենդանության օրոք նրան բնութագրել են որպես Il Divino Աստվածային արվեստագետ[11]։

Միքելանջելոն համբավ է ձեռք բերել դեռևս վաղ շրջանի իր աշխատանքներով։ Դրանցից է նշանավոր " Pieta " մարմարյա արձանախումբային կոմպոզիցիան (1499 թ.,), որը մեծ արտահայտչականությամբ պատկերում է, թե ինչպես են ողբում Քրիստոսի մահը։ Թե՛ Հիսուսի և թե՛ ողբացողների կերպարները ներքին խաղաղություն և հոգու մեծություն են արտացոլում։

1501-1504 թվականների ընթացքում Միքելանջելոն կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին։ Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին։ Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը։ Դրա ընդօրինակված տարբերակը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում (բնօրինակը գտնվում է Galleria dell 'Accademia-ում)։

Միքելանջելոյի ամենահզոր ստեղծագործություններից են համարվում Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.): Ստեղծագործական ու ֆիզիկական ահռելի տառապանքների գնով, որոնք ձգվել են չորս տարի, նա մատուռի առաստաղն ու պատերի վերնամասերը զարդարել է աստվածաշնչյան թեմաներով արված հիրավի հոյակապ բազմաթիվ պատկերներով, որոնք տրամաբանական դասավորվածություն ունեն։ Այդ սքանչելի որմնանկարներն արված են 13.41 x 39.01 քառակուսի մետր մակերեսի վրա։ Պատկերված են անջնջելի տպավորություն գործող 343 տիպականացված կերպարներ։

Արվեստագետը 1536 թվականին վերադարձել է այստեղ, որպեսզի, կատարելով Պողոս Երրորդ պապի պատվերը, մատուռի խորանի պատին պատկերի ահեղ դատաստանը։ Այդ որմնանկարը արտացոլում է մարդկության մեծագույն ողբերգությունը՝ աշխարհի կործանումը։ Նախորդ պատկերազարդումներից անցել էր քսան տարուց ավելի ժամանակ, և զգացվում է, որ այդ ընթացքում արվեստագետի աշխարհայացքն ու ձեռագիրը լուրջ, դրամատիկ փոփոխություններ են կրել։ Այս աշխատանքում ի ցույց է հանված նաև հենց իր՝ արվեստագետի հոգու ճգնաժամը, գործի է դրված պատկերավորման մի բոլորովին նոր համակարգ, որը տիրապետող է դարձել Միքելանջելոյի հետագա ստեղծագործություններում։ Որմնանկարը տոգորված է անհանգիստ խռովքով, տագնապով, սարսափով, վհատությամբ։

Կյանքի վերջին տարիներին Միքելանջելոյի հոգեվիճակը խորությամբ արտացոլվել է հատկապես Մեդիչիների տոհմական Սուրբ Լավրենտիուսի եկեղեցու մատուռում (Ֆլորենցիա) նրա ստեղծած աշխատանքներում (1520-1534 թթ.): Ճարտարապետական և արձանային անսամբլներում խորապես տպավորիչ են Ժամանակի խորհրդանիշերի քանդակները՝ "Առավոտը", "Ցերեկը", "Երեկոն" ու "Գիշերը", դուքս Ջուլիանոյի ու Լորենցո Մեդիչիի արձանները և սարկոֆագների վրա տեղադրված ալեգորիկ (այլաբանական), տարակուսալի, ողբերգաշունչ ֆիգուրները (կերպարանքները)։

Հիմնական ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դավիթ. մարմար, 1501 - 1504, Ֆլորենցիա, Նրբագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Տադդեի, մարմար, մոտ 1502 - 1504, Լոնդոն, Արվեստների թագավորական ակադեմիա
  • Մատթեոս առաքյալը, մարմար, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Դոնի, 1503 - 1504, Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ
  • Մադոննա Պիտտի, մոտ 1504 - 1505. Ֆլորենցիա, Բարջելո ազգային թանգարան
  • Մովսես, մոտ 1515, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Հուլիոս II-ի դամբարանը, 1542 - 1545, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Մահացող ստրուկը, մարմար, մոտ 1513, Փարիզ, Լուվր
  • Սիքստինյան կապելլայի որմնանկարներ, Վատիկան
  • Մադոննա, Ֆլորենցիա, կապելլա Մեդիչի, մարմար, 1521 - 1534.
  • Լաուրենցիանա գրադարան, 1524 - 1534, 1549 - 1559, Ֆլորենցիա
  • Կապելլա Մեդիչի, 1520 - 1534.
  • Դուքս Ջուլիանոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1526 - 1533, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Դուքս Լորենցոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1524 - 1531, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Վախճանված տղան, մարմար, 1530 - 1534, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
  • Ատլանտ, 1519 և 1530 - 1534 թթ միջև, Ֆլորենցիա, Նրբագեղ արվեստների ակադեմիա
  • Պիետա Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի, մարմար, մոտ 1547 - 1555, Ֆլորենցիա, Օպերա դել դուոմո թանգարան
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Միքելանջելո հոդվածին

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ջիվելեգով. «Միքելանջելո», «Սովետական գրող» հրատ., Երևան 1977 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dussler L., Girardi E. N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1972. — Vol. 15.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
  6. 6,0 6,1 6,2 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  7. 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Pas L. v. Genealogics — 2003.
  9. Hughes, A., & Elam, C. (2003). "Michelangelo". Oxford Art Online. Retrieved 14 April 2018, from http://www.oxfordartonline.com
  10. Smithers, Tamara. 2016. Michelangelo in the New Millennium: Conversations about Artistic Practice, Patronage and Christianity. Boston: Brill. p. vii. 978-9004313620.
  11. Emison, Patricia. A (2004). Creating the "Divine Artist": from Dante to Michelangelo. Brill. ISBN 978-9004137097.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելանջելո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելանջելո» հոդվածին։