Մխարե
Մխարե (վրացերեն՝ მხარე), Վրաստանի վարչական բաժանման միավոր։ Թարգմանվում է որպես «տարածք»։ Ըստ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, 1994 մինչև 1996 թվականները Վրաստանը ժամանակավորապես բաժանված է ռեգիոնների մինչև սեպարատիստական հակամարտությունները Աբխազիայում և Հարավային Օսիայում չլուծվեն։
Տարածքային պետը «պետության կոմիսարն» է (სახელმწიფო რწმუნებული, սախելմծիփո ռծմունեբուլի), ոչ պաշտոնապես «գուբերնատոր», որին նշանակում է հանրապետության նախագահը։ Վրաստանը կազմված է 9 մարզերից («մխարե»)։ Մարզերը բաժանված են 76 շրջանների։ Շրջանները կազմված են շրջկենտրոնից (քաղաք կամ ավան) և գյուղերից։
Գույություն ունի 9 մխարե, փակագծերում կենտրոնն է՝
- Գուրիայի մարզ (Օզուրգեթ)
- Իմերեթի մարզ (Քութայիս)
- Կախեթի մարզ (Թելավ)
- Քվեմո-Քարթլի (Ռուսթավ)
- Մցխեթ-Մթիանեթ (Մցխեթ)
- Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ (Ամբրոլաուր)
- Սամեգրելո և Զեմո-Սվանեթի (Զուգդիդ)
- Սամցխե-Ջավախք (Ախալցխա)
- Շիդա Քարթլի (Գորի)
Մարզեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն անվանում | Վրացերեն անվանում | Կենտրոն | Տարածք | Բնակչություն | Խտություն կմ2 | Պատկեր | Քարտեզ |
---|---|---|---|---|---|---|---|
Գուրիայի մարզ | გურიის მხარე | Օզուրգեթ | 2 033 | 113 100 | 55,6 | ![]() | ![]() |
Իմերեթի մարզ | იმერეთის მხარე | Քութայիս | 6 552,3 | 693 500 | 105,8 | ![]() | ![]() |
Կախեթի մարզ | კახეთის მხარე | Թելավ | 11 309,5 | 318 900 | 28,2 | ![]() | ![]() |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|