Մխիթար Ջրբաշյան
Մխիթար Մկրտիչի Ջրբաշյան (սեպտեմբերի 11, 1918[1], Երևան, Հայաստան[1] - մայիսի 6, 1994, Երևան, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950), ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս (1956, թղթակից անդամ՝ 1953)[3]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են ֆունկցիաների տեսություն, մոտավորությունների տեսություն և հարմոնիկ անալիզ կոմպլեքս տիրույթում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մխիթար Ջրբաշյանը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում, 1915 թվականի ցեղասպանությունից փրկված և Երևանում հաստատված Մկրտիչ Ջրբաշյանի ընտանիքում։ 1936-1941 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ Սկսած 1942 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և Գիտությունների Ազգային Ակադեմիայում։
1945 թվականին Արտաշես Շահինյանի ղեկավարությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը "Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր" թեմայով։ Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն էր ԵՊՀ-ում։ 1949 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանում է դոկտորական աշխատանքը։
1953 թվականին Ջրբաշյանն ընտրվում է թղթակից անդամ, 1956 թվականին՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։
1964-1978 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ընդ որում 1964-1973 թթ. զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկ-քարտուղարի պաշտոնը։
1957-1960 թվականներին եղել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1978-1994 թթ. նույն ֆակուլտետի ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ։
Ջրբաշյանը եղել է «Մաթեմատիկա» (ԳԱԱ Տեղեկագիր) ամսագրի գլխավոր խմբագիր դրա կազմավորման օրվանից՝ 1966 թվականնից։ 1971-1989 թվականներին Ջրբաշյանը եղել է նոր կազմավորված մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։
Շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Ուսումնասիրություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ՝ մոտավորությունների տեսություն, հարմոնիկ անալիզ, ինտեգրալ ձևափոխություններ և ֆունկցիաների ներկայացումներ, մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորացման և դրանց եզրային հատկություններ[4][5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1978)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դասախոսություններ ֆունկցիաների տեսության ընտրովի հարցերի շուրջը.- Երևան։ Միտք, 1964[6].
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мхитар Мкртичевич Джрбашян (к шестидесятилетию со дня рождения), Н. У. Аракелян, А. Г. Витушкин, В. С. Владимиров, А. А. Гончар, УМН, 1979, 34։2 (206), 235 - 240
- Математики механики. Биографический справочник, Боголюбов А. Н., Киев, Наукова Думка, 1983
- Math.sci.am - http://math.sci.am/upload/pdf/Jerbashian.pdf Արխիվացված 2010-06-13 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 541.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉԻ ՋՐԲԱՇՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մխիթար Ջրբաշյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մխիթար Ջրբաշյանը մաթեմատիկական տոհմածառ նախագծում
- Մխիթար Ջրբաշյանը(չաշխատող հղում) MathSciNet-ում
- Մխիթար Ջրբաշյանը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայք էջում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթար Ջրբաշյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 541)։ |