Մուստաֆա I(օսմ. مصطفى اول — Mustafa-i evvel, թուրքերեն՝ Birinci Mustafa, հունիսի 24, 1591(1591-06-24), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 20, 1639(1639-01-20)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]), Օսմանյան կայսրության սուլթան 1617 - 1618 և 1622- 1623 թթ.։ Մուհամմեդ III-ի որդին է և Ահմեդ I-ի եղբայրը։
Ահմեդ I-ի մահը Օսմանյան կայսրությանը երկնտրանքի առաջ կանգնեցրեց։ Բազմաթիվ իշխաներ իրավասու էին սուլթանության համար և նրանք սկսեցին բնակվել Թոփքափըի պալատում։ Շեյխ–ուլ–իսլամ Էսադ Աֆենդի և Սոֆու Մեհմեդ–փաշայի գլխավորությամբ (ով ներկայացրեց Գերագույն վեզիրը երբ նա հեռացավ Կոստանդնուպոլտից) որոշել էր Ահմեդի որդու փոխարեն նստեցնել գահին Մուստաֆային։ Սոֆու Մեհմեդը պնդում էր, որ Օսմանն այնքան երիտասարդ է, որ նրա գահակալումը չի կարող իրականանալ առանց ժողովրդի շրջանում բացասական մեկնաբանության։ Գլխավոր հարեմապետը` Մուստաֆա Աղան դեմ էր Մուսատաֆայի գահակալմանը՝ անդրադառնալով վերջինիս մտավոր խնդիրներին, բայց նրան չլսեցին։ Մուստաֆայի սուլթան դառնալով ստեղծվեց նոր համակարգ` աշխատավարձի սկզբունքը, որը շարունակվեց մինչև կայսրության ավարտը։ Առաջին անգամ Օսմանյան կայսրությունում հաջողվեց նախորդ սուլթանի որդու փոխարեն գահին նստեցնել եղբորը։ Նրա մայրը Հալիմե սուլթանը դարձավ Վալիդե սուլթան, նաև՝ խնամակալ, որը ամրապնդեց իշխանությունը։ Մուստաֆայի մտավոր կարողությունների պատճառով նրա մայրը մնաց որպես խնամակալ` ճնշում գործադրելով նրա վրա։ Հույս ունեին, որ շփումները հասարակության հետ կնպաստի Մուստաֆայի առողջության լավացմանը, բայց նրա վարքագիծը մնաց նույնը։
- Финкель, Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ; Астрель, 2012. — 829 с. — ISBN 978-5-17-043651-4
- Colin Imber The Ottoman Empire, 1300-1650: The Structure of Power. — New York: en:Palgrave Macmillan, 2009. — P. 66—68, 97—99. — 448 p. — ISBN 1137014067, 9781137014061
- Ebru Boyar, Kate Fleet A Social History of Ottoman Istanbul. — New York: Cambridge University Press, 2010. — P. 42. — ISBN 1139484443, 9781139484442
- Freely, John The Companion Guide to Istanbul and Around the Marmara. — Companion Guides, 2000. — 428 p. — ISBN 1900639319, 9781900639316
- Gabriel Piterberg Ahmed I // Encyclopaedia of Islam / Gudrun Krämer, Denis Matringe, John Nawas, Everett Rowson. — 3. — Leiden: Brill Pub., 2013. — ISBN 9004252673, 9789004252677
- Grabar, Oleg Muqarnas: An Annual on Islamic Art and Architecture. — BRILL, 1988. — 160 p. — ISBN 9004086471, 9789004086470
- Günhan Börekçi Encyclopedia of the Ottoman Empire / Gabor Agoston, Bruce Alan Masters. — New York: en:Infobase Publishing, 2009. — P. 409. — 689 p. — ISBN 1438110251, 9781438110257
- J. H. Kramers Encyclopedia of Islam (New Edition) / C. E. Bosworth, E. Van Donzel, W. P. Heinrichs, Ch. Pellat. — Leiden: E. J. Brill, 1993. — Т. VII. — P. 707.
- Emecen, Feridun Mustafa I // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2006. — Vol. 31. — P. 272—275.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|