Նոճի |
---|
Լեյլանդի ցեղի նոճի |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Cupressus |
Հոմանիշներ |
|
Տիպիկ ներկայացուցիչներ |
|
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում] | [{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում] |
|
|
Նոճի (լատին․՝ Cupréssus), նոճազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 20 տեսակ։ Հայաստանի չոր մերձարևադարձային գոտում աճեցվում են նոճի մշտադալարը (Cupressus sempervirens) և նոճի արիզոնյանը (Cupressus arizonica)։
Ծառերի սաղարթը բրգաձև է, բարձրությունը՝ մինչև 30 մետր։ Ասեղնատերևները մանր թեփուկանման են՝ խեժային գեղձիկներով։ Կոները գնդաձև են, բազմանիստ, շուտ բացվող։ Սերմերը մանր են, տափակ, կարմրագորշագույն, թևավոր։ Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստմամբ։ Բնափայտը դեղնավարդագույն է, բնորոշ սուր հոտով, ամուր և թեթև։ Օգտագործվում է կահույքագործության մեջ։ Ապրում է մինչև 2000 տարի։ Ջերմա-լուսասեր է և երաշտադիմացկուն։
Նոճիների դասը ըստ Կյու Թագավորական բուսաբանկան այգու տվյալների ունի 19 տեսակ։ [1]:
-
Նոճի արիզոնական
-
Արտասվող նոճի
-
Նոճի մեծապտուղ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 335)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |