Շերեփուկախոտ

Շերեփուկախոտ
Շերեփուկախոտ լողացող
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հովվափողածաղկավորներ
Ընտանիք Շերեփուկախոտազգիներ
Ցեղ Շերեփուկախոտ
Լատիներեն անվանում
Potamogeton L.
Տեսակներ

Տես տեքստը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Շերեփուկախոտ[1] (լատին․՝ Potamogeton), գետաբույս, ջրահասկ, շերեփուկախոտազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շերեփուկախոտ

Ցողունի երկարությունը 2-3 (6) մ է։ Տերևները տարբեր ձևերի (թելանմանից մինչև լայն էլիպսաձև) են, ստորջրյաները՝ թաղանթային, թափանցիկ, լողացողները՝ կաշեկերպ, ամուր։ Ծաղկաբույլը հասկանման է, ջրի մակերեսին, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտղիկները 1-4 կորիզապտղիկներ կամ ընկուզիկներ են։ Բազմանում է գեներատիվ և վեգետատիվ ճանապարհներով։ Շերեփուկախոտի բուսուտները ձկների համար ձվադրման և սնման վայրեր են։

Հայտնի է մոտ 100, Հայաստանում՝ 12 տեսակ՝

Տարածված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և այլ մարզերի, Երևանի շրջակայքի դանդաղահոս և լճացած ջրերում, լճերում, ջրամբարներում և այլն։

2010 թվականին հայտնի է 143 տեսակref>«Species in Potamogeton». The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10–ին-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)</ref>։

Նշանակություն և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերեփուկախոտը կարգավորում է ջրավազանների թթվածնային ռեժիմը, նպաստում տիղմի առաջացմանը։ Կարելի է օգտագործել նաև որպես գեղազարդիչ (պարտեզագործությունում) և ակվարիումային բույս։ Շերեփուկախոտ մազանմանը (լատին․՝ Potamogeton trichoides) հանդիպում է կանգնած և դանդաղահոս գետերում (Երևան, գ. Փարաքար), բազմանում է առավելապես վեգետատիվ ճանապարհով, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Շերեփուկախոտներրի տեսակները գործնականորեն մեծ նշանակություն չունեն։ Դրանք մեծ քանակություններով պարունակում են կիր, որի համար էլ օգտագործվում են որպես պարարտանյութեր։ Շերեփուկածոտներով սնվում են ջրային խխունջները, միջատները և ձկները։

Շերեփուկախոտների որոշ տեսակներ կեր են ծառայում ջրլող թռչունների, մշկամկների և կուղբերի համար։ Ավելի հաճախ դրանք ծառայում են ոչ թե որպես սնունդ, այլ որպես գաստրոլիտներ։

Շերեփուկախոտների մասսայական տարածումը խոչընդոտում է փոքր նավերի շարժմանը, և նպաստում է ջրամբարնների ճահճացմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Биологический энциклопедический словарь / Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Баев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др.. — 2-е изд., исправл.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 532. — 864 с. — 150 600 экз. — ISBN 5-85270-002-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերեփուկախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերեփուկախոտ» հոդվածին։