Պալատական հրապարակ (Սանկտ Պետերբուրգ)

ռուս.՝ Дворцовая площадь
Պալատական հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Պալատային հրապարակ (ռուս.՝ Дворцовая площадь, 1918-ից մինչև 1944 թվականը՝ Ուրիցկու հրապարակ), Սանկտ-Պետերբուրգի գլխավոր հրապարակը, ճարտարապետական անսամբլ, որը ստեղծվել է XVIII երկրորդ կեսին-XIX դարի առաջին կեսին։

Հրապարակը կազմում են դաշնային նշանակության պատմության և մշակույթի հուշարձանները՝ Ձմեռային պալատը, Գվարդիական կորպուսի շտաբի շենքը, Գլխավոր շտաբի շենքը Հաղթական կամարի հետ, Ալեքսանդրի սյունը։ Նրա չափերը կազմում են շուրջ 5,4 հեկտար (համեմատության համար՝ Մոսկվայի Կարմիր հրապարակը ունի 2,3 հա մակերես)։ Գոյություն ունի նաև սխալ գնահատական՝ 8 հեկտար[1]։ Սանկտ Պետերբուրգի պատմական կառուցապատման կենտրոնի կազմում հրապարակը ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում և համարվում է հետիոտնային գոտի։

Անվան պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական Ծովակալի մարգագետին անվանումը (ներառում էր նաև ներկայիս Ալեքսանդրովսկի այգու տարածքը) հայտնի է 1736 թվականից։ Անվանումը գոյություն է ունեցել մինչև 1772 թվականը։

1918 թվականի հոկտեմբերին հրապարակը վերանվանվեց դառնալով Ուրիցկու հրապարակ (ի պատիվ Մոիսեյ Ուրիցկիի,  Ձմեռային պալատի 1917 թվականի գրոհի կազմակերպիչներից մեկի, Պետրոգրադի ԱԿ նախագահի, սպանված 1918 թվականի օգոստոսի 30-ին Գլխավոր շտաբի մուտքի մոտ)։ 1944 թվականի  հունվարի 13-ին որոշում է ընդունվում վերադարձնել 20 պատմական տարածքներ, այդ թվում՝ Սանկտ պետերբուրգի Պալատական հրապարակը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дворцова пл. // Энциклопедия Санкт-Петербурга
  2. Топонимическая энциклопедия Санкт-Петербурга. СПб.: Информационно-издательское агентство ЛИК, 2002. С.106
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալատական հրապարակ (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։