Պալմարիս
Պալմարիս | |
---|---|
Կարգավիճակ | պատմական պետություն և կիլոմբու |
Մտնում է | Ալագոաս և Պերնամբուկու |
Ազգաբնակչություն | 11 000 մարդ (1690) |
Կրոն | traditional African religion? |
Հիմնադրված է | 1605 թ. |
Պալմարիս (պորտ.՝ Palmares), փախստական սևամորթ ստրուկների կողմից հիմնված պետություն (կիլոմբու) Բրազիլիայի հյուսիս-արևելքում, Պերնամբուկու կապիտանության արմավենու (palmae, այստեղից էլ անունը) անտառներում (ներկայիս Ալագոաս նահանգի տարածքում)՝ 1605-1694 թվականներին։
Բրազիլիայի ստրկատիրական ժամանակաշրջանում սևամորթ ստրուկները, որոնք ենթարկվում էին դաժան շահագործման, փախչում էին անտառները և հիմնում ամրացված ավաններ՝ կիլոմբուներ։ 1630-ական թվականներին մի քանի կիլոմբուս միավորվեցին պարզունակ ավատատիրական (տոհմացեղային կազմակերպության տարրերով) պետության մեջ։
Պետության գլուխ կանգնած էին ցմահ ընտրվող առաջնորդը և ավագների խորհուրդը։
Պալմարիսի բնակչությունը (20 000 մարդ) զբաղվում էր հողագործությամբ, արհեստներով, հնդկացիների հետ կատարում փոխանակային առևտուր։ Պայքարել է պորտուգալական և նիդեռլանդական գաղությաին իշխանությունների դեմ՝ փորձելով պաշտպանել սեփական անկախությունը։
1694 թվականին տեղի ունեցավ մեծ ճակատամարտ, որի ժամանակ Պալմարիսի բնակիչների մեծ մասը զոհվեց։
1696-1697 թվականներին գաղութարարներն ավերեցին Պալմարիսի վերջին ամրությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 85)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմարիս» հոդվածին։ |
|